ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանում թշնամական դրոններին հակադարձելու են անօդաչու ուղղաթիռները. Defense News

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

actualnews.org-ը գրում է, որ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրը ստեղծում է զենքի և տեխնիկայի նոր տեսակներ: Defence News լրատվականի հրապարակումն ասում է, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հակառակորդի անօդաչու թռչող սարքերի դեմ ունենալու է խոստումնալից անօդաչու ուղղաթիռներ, որոնք կկործանեն թշնամու անօդաչուները: Ռուսաստանի բանակը զինված կլինի տարբեր ավիացիոն թիրախներ ոչնչացնելու համար նախատեսված նոր թռչող սարքերով: Անօդաչու ուղղաթիռները կդառնան այդ նոր տեխնոլոգիայի տեսակներից մեկը: Դրանց հիմնական նպատակը կլինի հակաօդային պաշտպանությանը օժանդակելը և, անհրաժեշտության դեպքում, անօդաչուները ոչնչացնելը: Այդ նախագծի մշակումն արագացել է Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղում հակամարտության ավարտից հետո: Այնտեղ տեղի ունեցած մարտերը ցույց են տվել, որ առկա է բաց, որը պետք է լրացնել: Խոսքը պատերազմող կողմերի կողմից անօդաչու թռչող սարքերի օգտագործման մասին է:

Նոր անօդաչու ուղղաթիռը օդային տարածքում հետևելու է փոքր ու մեծ անօդաչու թռչող սարքերի տեղաշարժերին: Ներկայումս մշակման աշխատանքներ են տարվում կոմպակտ ուղղաթիռ ստեղծելու ուղղությամբ: Նմանատիպ նախագիծ փորձել են իրականացնել նաև ԱՄՆ-ում` երկրի ռազմածովային ուժերի համար: 2012 թվականին նախատեսվում էր փորձարկել S-100 սերիայի առաջին նմուշը, սակայն նախագիծը փակվել էր: Եթե Ռուսաստանում իրականացվի անօդաչու ուղղաթիռներ ստեղծելու ծրագիրը, ապա երկրի Պաշտպանության նախարարությունը կստանա այնպիսի սպառազինություն, որը ունակ կլինի երկնքում մարտավարական առաջադրանքներ կատարել:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular