ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչնչությունից ոչինչ սպասել չի կարելի․ Խաչիկ Գալստյան (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

«Իմ քայլը»-ի պատգամավորներին մի քանի շանս էր տրված՝ գիտակցելու հայրենիքի առջև ծառացած այն ահռելի մարտահրավերը, որն իր հետ բերեց Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը։ Այդ հնարավորություններից նրանք, ցավոք, չօգտվեցին։ Այս մասին ԱԺ մուտքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե «Իմ քայլը» խմբակցությունը մտադրություն չունի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնել։

«Այսօր էլ չեմ կարծում, որ կդրսևորեն քաղաքացիական բարձր գիտակցություն, ընդհակառակը՝ ևս մեկ անգամ կապացուցեն, որ իրենք խմբակային հանցագործության մասնակիցներ են և իշխանափոխությունից հետո այն դատավարությանը, որ սկսվելու է այս իշխանական հրոսակախմբի հանդեպ, վստահաբար հոդվածները լինելու են շատ ավելի խիստ, ոչ թե անհատական պատասխանատվություն ենթադրող, այլ խմբակային հանցագործություն ենթադրող հոդվածների տեսքով»,-ասաց նա։

Անդրադառնալով արտահերթ ընտրությունների հնարավոր անցկացմանը՝ Գալստյանը նշեց, թե դա մեր պատմության ամենախայտառակ էջն է լինելու՝ վերջին օրերի հետ միասին։

«Պարտության մատնված վարչապետը ձախողել է կյանքի բոլոր ոլորտները՝ տնտեսություն, առողջապահություն, արցախյան պատերազմ, հայրենիքի հսկայական հատված այսօր օկուպացված է, գտնվում է թշնամու ձեռքում։ Այդ բոլորով հանդերձ՝ սխալ է նրանից սպասել անաչառ ընտրությունների կազմակերպում։ Ոչնչությունից ոչինչ սպասել չի կարելի։ Նիկոլ Փաշինյանն ապացուցել է, որ ինքը զրո է՝ որպես քաղաքական գործիչ, զրո է՝ որպես հայ մարդ, զրո է՝ որպես բանականություն ունեցող անձնավորություն։ Այնպես որ, մենք 0-ից ոչ մի ակնկալիք չունենք, ոչնչությունը պետք է անհապաղ հեռացվի իշխանությունից, պետք է ժամանակավոր կառավարությունն իր վրա վերցնի այս ծանր բեռը»,- ասաց Գալստյանը՝ նշելով, թե այս պայմաններով արտահերթ ընտրությունների գնալով՝ մենք նորից ազգովի կդառնանք ծաղրի առարկա։

Անդրադառնալով Փաշինյանի վերջին հարցազրույցին՝ նա նշեց, թե Փաշինյանը ժամից ավել խոսել է ոչնչի մասին, մանիպուլյացիաներ ու բառախաղ է արել։

Հիշեցնենք, որ քաղաքացիները փակել են Ազգային ժողովի մուտքերը։ Նրանք ԱԺ գնացող պատգամավորներին դիմավորում են «Ամոթ», «Նիկոլ, դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան», «Հեռացիր, հողատու» վանկարկումներով։

Նրանք նշում են, թե իշխանական պատգամավորները պետք է իմանան՝ հանրությունն իրենց մասին ինչ է մտածում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular