ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրացական ընդդիմությունը խնդրել է Բայդենին փրկել Հարավային Կովկասը Ռուսաստանից և Թուրքիայից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
vz.ru-ն գրում է, որ Վրաստանի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին, որի կուսակցությունը ներկայումս միավորել է ամբողջ ընդդիմությանը, խնդրել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենին «անհապաղ սկսել աշխատանքը Վրաստանում ԱՄՆ-ի ռազմակայան տեղակայելու հարցով, որը Հարավային Կովկասի տարածաշրջանը Ռուսաստանի և Թուրքիայի ազդեցությունից փրկելու միակ մեխանիզմն է»:
 
«Ռուսաստանը և Թուրքիան, ըստ պատմական ավանդույթի, բաժանում են ազդեցության ոլորտները տարածաշրջանում, և դա Վրաստանի համար բարդ մարտահրավերն է,- ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցում, - մենք երբեք չենք վերադառնա մեր այդ պատմական զավթիչների բները»:
 
Շալվա Նաթելաշվիլին քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ տարածաշրջանային զարգացման համար «վեց երկրների հարթակ» ստեղծելու նախաձեռնությունը: Այդ կապակցությամբ ընդդիմության առաջնորդը նշել է, որ 2021 թվականին լրանում է Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ 1921 թվականին կնքված Կարսի պայմանագրի ժամկետը, որի համաձայն Վրաստանը կորցրել է իր տարածքի զգալի մասը:
 
«Լենինի և Աթաթուրքի միջև կնքված այդ համաձայնագրի արդյունքում պատմության և մշակույթի մեր հուշարձանները, մեր համաքաղաքացիները մնացել են Թուրքիայի տարածքում,- ասաց Նաթելաշվիլին։ «Ուստի մենք հիմա, ռուսական նկրտումների և պանթուրքիզմի աճի ֆոնին, պաշտպանության համար կարիք ունենք ամերիկյան ռազմակայանի»,- ասել է նա և Էրդողանի հավակնությունները անվանել « ֆաշիզմի նոր տեսակ»:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
www.1or.am 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular