ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճակատամարտը Ղարաբաղի համար դեռ չի ավարտվել․ Իրանը կոշտ մրցակցում է Թուրքիայի հետ լոգիստիկ և էներգետիկ հարցերով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
akcent.site-ն գրում է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին և էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանը հայտարարել են, որ Իրանը պատրաստ է իրականացնել նախօրոք հայտարարված էներգետիկ մեգածրագրերը Ադրբեջանի Նախիջևան անկլավում: Մասնավորապես, խոսք է գնում է իրանա-ադրբեջանական սահմանին Արաքս գետի վրա Խոդաաֆարին ամբարտակի և Օրդուբադ և Մարազադ երկու հիդրոէլեկտրակայանների մասին: Ամբարտակը կապահովի 117 հազար հա բերրի հողերի ոռոգում:
Այնուամենայնիվ, այդ էներգետիկ հավասարումը առանց Ռուսաստանի անհնար է:
 
 
«Որոշվել է ամբողջովին համաժամեցնել Իրանի էլեկտրամատակարարումը Ռուսաստանի հետ Ադրբեջանի միջոցով, և երեք երկրները համատեղ համագործակցելու են այդ ուղղությամբ»,- ասել է Իրանի էներգետիկայի նախարար Արդաքանյանը:
 
Արաքսի վրա հիդրոէլեկտրակայանի կառուցումը սկսվել է 20 տարի առաջ, բայց միայն այժմ է նախագիծը ձեռք բերել իրական տեսք: Բանն այն է, որ ղարաբաղյան պատերազմի արդյունքում Ադրբեջանի սահմանների վերափոխումից հետո Նախիջևանը բավականին մոտեցել է Բաքվին և, այդ պատճառով, կրկին դարձել է իրական ներդրումների տարածք:
Սակայն ոչ միայն Իրանն է մտադիր ներդրումներ կատարել Նախիջևանում, այլ նաև, իհարկե, Թուրքիայում: Օրինակ նախատեսվում է նոր գազատար անց կացնել Թուրքիայի Իգդիր քաղաքի և Նախիջևանի միջև, որը նախկինում գազ էր ստանում Իրանից: Բացի այդ, Նախիջևանի եւ Թուրքական Կարսի միջև կկառուցվի նոր երկաթգիծ:
 
Պաշտոնական Բաքուն մտադիր է Թուրքիային ներգրավել Նախիջևանի և Ադրբեջանի մնացած հատվածի միջև ցամաքային միջանցքի ստեղծման գործում: Միջանցքը կանցնի Հայաստանի Սյունիքի մարզով, բայց այդ ամենից ամենաշատը մտահոգված է Իրանը:
Իրոք, գրեթե 30 տարի Նախիջևանի նյութատեխնիկական ապահովումն իրականացվել է հիմնականում Իրանի տարածքով: Այժմ, նոր ճանապարհների և գազատարների ի հայտ գալով, Իրանը ոչ միայն տնտեսական կորուստներ կունենա, այլ նաև կկորցնի իր ազդեցությունը տարածաշրջանում:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular