ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժիրինովսկին թվարկել է Ռուսաստանի նախագահի հնարավոր թեկնածուներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին թվարկել է Ռուսաստանի ապագա նախագահի հնարավոր թեկնածուներին: Նա ցուցակը նշել է «Вечер с Владимиром Соловьевым» հաղորդման ընթացքում: Այս մասին գրել է «Московский Комсомолец» թերթը:

Մասնավորապես՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր իրավահաջորդների շարքում, քաղաքական գործիչը նշել է վարչապետ Միխայիլ Միշուստինին, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինին, նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, Տուլայի շրջանի նահանգապետ Ալեքսեյ Դյումինին, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինին և Դաշնության Խորհրդի ղեկավար Վալենտին Մատվիենկոյին:

«Բայց միևնույն ժամանակ, Ժիրինովսկին՝ իրեն ակնարկելով, ասաց, որ իրավահաջորդը կլինի մեկ ուրիշը»,- գրել է հրատարակությունը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

Ավելին՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular