ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է արտգործնախարար Արա Այվազյանի տեղակալ նշանակել Գագիկ Ղալաչյանին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գագիկ Ղալաչյանին 2020 թվականի դեկտեմբերի 28-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ»,– նշված է Փաշինյանի որոշման մեջ, որը հրապարակվել է կառավարության կայքում:

Հիշեցնենք` դեկտեմբերի 4-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ղազախստանի և Ղրղզստանի հանրապետություններում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը հետ էր կանչվել պաշտոնից։

Նա Ղազախստանում դիվանագիտական առաքելություն էր իրականացնում 2018թ-ից, իսկ 2019թ–ի հունիսի 7-ից համատեղությամբ նաև Ղրղզստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանն էր։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular