ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նման օրենք ընդունելու դեպքում կավելանան նվիրատվությունները. Գագիկ Մակարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 28-ին գումարված արտահերթ նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վերացնել ՀՀ-ին նվիրաբերվող ապրանքների դեպքում հարկային բոլոր վճարումներից ազատել:

Մինչ այս` երկրին որևէ բարեգործական ապրանք  նվիրաբերելու դեպքում նվիրաբերողը օրենքով ազատվում էր մաքսավճարներից և հարկային այլ վճարներից, բացառությամբ պետական տուրքից, համաձայն որի՝յուրաքանչյուր տոննայի համար 1000 դրամ գումարի չափով: Այս արտոնությամբ  վերացվելու է բոլոր տեսակի վճարները, որը հնարավորություն կտա, որ ժամ առաջ օգնությունները տեղ հասցնեն և բաշխեն:

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ օրենքում նման փոփոխություն կատարելը դրական քայլ է և թույլ կտա, որ երկիր մուտք գործող նվիրատվությունները ուղղակիորեն ծառայեն իրենց նպատակներին, առանց լրացուցիչ պարտավորությունների:

 «Պատերազմը ցույց տվեց, որ նման օրենքի ընդունումը կարևոր է, քանի որ բարեգործական կազմակերպությունները, որոնք այս ընթացքում երկրին օժանդակելու նպատակով ապրանքներ են նվիրաբերել, պետք է ստիպված լինեին նաև պետական տուրք վճարել, ինչը կարծում եմ նպատակահարմար չէր, քանի որ լրացուցիչ բեռ էր ավելացնում կազմակերպության վրա և դրանով իսկ նվազեցնում կազմակերպությունների կողմից նման նախաձեռնությունների հնարավորությունը: Իմ կարծիքով, նման օրենք ընդունելու դեպքում կավելանան նվիրատվությունները, ինչը հնարավորություն կտա երկրին արագ ոտքի կանգնել և լրացնել այն բացերը, որոնք առաջացել են պատերազմի պատճառով»,- ասաց Գ. Մակարյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular