ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կուսակցությունները սկսել են պատրաստվել արտահերթ ընտրություններին. Վահագն Մարտիրոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Վահագն Մարտիրոսյանը համոզված է, որ ընդդիմությունը համոզված է, որ իշխանություններն այնուամենայնիվ գնալու են արտահերթ ընտրություններ իրականացնելու քայլին, որը կարծես, այդքան էլ չի հետաքրքրում 17 կուսակցությունների դաշինքին, քանի որ նրանց օրակարգում միայն մեկ հարց կա՝ վարչապետի հրաժարականի հարցը:

«Մինչդեռ, այն կուսակցությունները, որոնք չեն միացել կուսակցությունների դաշինքին արդեն սկսել են պատրաստվել արտահերթ ընտրություններին: Ինչ վերաբերում է 17 կուսակցությունների դաշինքի անդամ ՀՅԴ-ին, ապա հայտարարում են, որ բոյկոտելու են արտահերթ ընտրությունները և չեն մասնակցելու դրան: Այս դեպքում հասկանալի չէ, թե որն է լինելու նրանց հաջորդ քայլը: Ինձ համար հասկանալի չէ նաև Վազգեն Մանուկյանի հայտարարությունն առ այն, որ եթե արտահերթ ընտրություններ տեղի ունենան, ապա արյուն է թափվելու: Ստացվում է նրանց նպատակը միայն իշխանության գալն է, առանց ընտրությունների, ինչը օրենքի խախտում է և ամենևին չի նպաստելու երկրի կայունացմանը»,- ասաց Վ. Մարտիրոսյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ ցանկության դեպքում իշխանությունը բոլոր հնարավորություններն ունի ամենասեղմ ժամկետներում ընտրություններ իրականացնելու համար, իսկ հրապարակի ուժերը՝ ի դեմս Վազգեն Մանուկյանի հայտարարում եմ, որ նվազագույնը մեկ տարի չեն կարողանալու արտահերթ ընտրություն իրականացնել: Ստացվում է, որ իշխանության շանսերն ավելի մեծ են երկրում ստեղծված անորոշ իրավիճակը շտկելու համար նոր ընտրություններ կազմակերպելու և նոր լեգիտիմ իշխանություն ձևավորելու համար, որն ավելի շահեկան է երկրի առջև ծառացած խնդիրները այլ մեկնակետից լուծելու և երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular