ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է երկրում իշխանափոխություն լինի և դա ժամանակի պահանջն է. Վիգեն Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղտեխնոլոգ, քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը 1or.am-ի հետ զրույցում ամփոփելով տարին նշեց, որ պատերազմից հետո երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը մեկ բառով կարելի է անիշխանություն որակել:

Նրա կարծիքով դա ավելի վատ է, քան երկիշխանությունը, քանի որ ֆորմալ իշխանությունը կարծես թե լծակներ չունի որոշումներ ընդունելու և դրանք կյանքի կոչելու համար, իսկ ընդդիմությունը բավարար իշխանություն չունի երկիրը այս իրավիճակից դուրս բերելու համար:

 «Երկու կողմերն էլ փորձում են քաղաքական օրակարգ ձևավորել, բայց որպես գործողությունների շարք, դրանք շատ թույլ են իրավիճակը փոխելու համար: Բայց անկախ այն բանից, թե այս պահին ինչքան մարդ կա դրսում, շատերը համակարծիք են, որ պետք է երկրում իշխանափոխություն լինի և դա ժամանակի պահանջն է, որը վաղ թե ուշ պետք է իրականություն դառնա: Եվ եթե դա տեղի ունենա սահմանադրական ճանապարհով, ապա ավելի շահեկան կլինի երկրի համար»,- ասաց Վ. Հակոբյանը:

Ըստ նրա եթե ընդդիմությունը կարող է իրեն թույլ տալ ամիսներ շարունակ քաղաքական ակցիաներ կազմակերպել, ապա իշխանությունը իրավունք չունի ժամանակը ձգձգելու ճանապարհով գնալ, քանի որ դա լրացուցիչ լարվածություն է ստեղծում թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս: Եվ այդ դեպքում ցանկացած օր աշխատելու է ի վնաս իշխանության: Նա չբացառեց նաև, որ այս պայմաններում, քաղաքական սակարկություններ են տեղի ունենում, որի ժամանակ յուրաքանչյուր կողմը փորձում է իր ուժերը չափել: Բացի այդ, իրավիճակը մտել է արագ փոփոխությունների փուլ, ուստի չի կարելի համարել, որ ընդդիմություն-իշխանություն պայքարում ամեն ինչ վերջացած է:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular