Գնաճ կա, բայց այն գնահատվում է չափավոր
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՎիճակագրական տվյալների համաձայն, 2020 թվականի երրորդ եռամսյակի ընդացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընդհանուր առմամբ սննդամթերքը թանկացել է 0,9 %-ով:
Ամենամեծ գնաճը գրանցվել է շաքարավազի մասով: Այն թանկացել է մոտ 30 %-ով: Առաջնային սննդամթերքից թանկացել են ալյուրը, ձավարը, բրինձը և ձուն, իսկ գյուղմթերքը, այդ թվում՝ կարտոֆիլի, բանջարեղենի, մսի գինը մնացել է նույնը:
Թանկացել են նաև ալկոհոլային խմիչքները, հացաբուլկեղենը:
Անցյալ տարվա համեմատ թանկացել է նաև կաթնամթերքը մոտ 2,3 %-ով:
Մրգերի գները ևս ավելացել է մոտ 10 %-ով:
Մասնագետների կարծիքով գնաճը պայմանավորված է միջազգային շուկայում առկա թանկացումներով, ինչը աննախադեպ է նախորդ տարվա համեմատ: Այնուամենայնիվ, համաշխարհային գնաճի հետ համեմատ Հայաստանում գրացնված գնաճը մասնագետները գնահատում են չափավոր:
Իրինա Աբրահամյան