ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական ԶԼՄ-ներում Իսրայելի հետ հաշտության մասին հրապարակումները նման են «գառան հանդերձանքով գայլի»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վերջին շաբաթներին Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու մասին թուրքական ԶԼՄ-ներում հրապարակումներն ավելի շատ նման են «գառան հանդերձանքով գայլի»,-գրում է The Jerusalem Post-ը:

Թուրքիան լավ իրազեկված է, որ հաշտության մասին խոսակցություններն իրենց տեղն ունեն արեւմտյան ԶԼՄ-ներում, ինչի պատճառով Անկարան թվում է խաղաղ եւ հավասարակշռված: Նա, ով քայքայել է հարաբերությունները, հենց Արդարություն եւ զարգացում իշխող կուսակցությունն է, որն «ընդունում է ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին՝ որպես օրինական կառավարություն, որը համեմատում է Իսրայելին նացիստական Գերմանիայի հետ»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տարվա ընթացքում երկու անգամ ընդունել է Թուրքիայում ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիային, որը ճանաչվել է Միացյալ Նահանգների եւ ԵՄ-ի կողմից որպես ահաբեկիչ եւ գլխի համար նշանակված է 5 միլիոն դոլարի չափով պարգեւատրում: ԱՄՆ-ը հազվագյուտ հայտարարություն էր արել, որում դատապարտել էր Թուրքիայի ուժեղ առաջնորդին Թուրքիայում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչի վերջին այցի եւ Էրդողանի հետ հանդիպելու համար:

2018 թվականի մայիսին Էրդողանը համեմատել էր Իսրայելի զորքերի գործողությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաների նկատմամբ նացիստական Գերմանիայի վերաբերմունքին:

Հաշտեցումը, որի մասին գրում են թուրքական ԶԼՄ-ները, հիմնվում է երեք հիմնական հենասյուների վրա, նշում է թերթը՝ նախ մատնանշելով Թուրքիայի հայտարարությունները Թել Ավիվում հակահրեական դեսպանի նշանակման մասին իր նախկին դեսպանին հետ կանչելուց երկու տարի անց:

Երկրորդ, Անկարան ակնկալում է, որ Իսրայելը կխզի իր հարաբերությունները Հունաստանի, Կիպրոսի եւ ԱՄԷ-ի հետ եւ լիովին կախյալ վիճակում կհայտնվի Թուրքիայից էներգակիրների հարցում, եւ երրորդ, Անկարան ցանկանում է, որ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն պարտվի հաջորդ ընտրություններում:

«Հաշտեցման մասին ներկայացված ամբողջ տեղեկատվությունը համապատասխանում է այդ նպատակին՝ մեկուսացնել Իսրայելին, խափանել Իսրայելի ինքնիշխանությունը, սատարել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին եւ Իսրայելին ստիպել Թուրքիայից կախվածության մեջ հայտնվել: Այդ պայմաններում զարմանալի չէ, որ Իսրայելն այն հարցի նկատմամբ մեծ հետաքրքրություն է ցուցաբերել»,-ասվում է հոդվածում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular