ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորամիավորման ստորաբաժանումները մարտական պատրաստության ծրագրված վարժանքներ են անցկացրել Ստեփամակերտի և Մարտակերտի զորավարժարաններում, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքէջից:

Վարժանքների ընթացքում զինծառայողները կրակ են վարել ավտոմատներից ու գնդացիրներից, դիպուկահար հրացաններից, հակատանկային նռնականետերից, «БТР-82А» տեսակի զրահամեքենաներից:

Չնայած իրականացվող շուրջօրյա հերթապահության իրականացմանը, խաղաղապահ ուժերի հրամանատարությունը նախատեսել է մարտական պարտաստության հիմնական տեսակների փորձարկում, այդ թվում՝ տակտիկական, հատուկ-տակտիկական, կրակային տեսակների և ռազմական տեխնիկայի կիրառմամբ:

Վարժանքներին մասնակցում է 200 ռուս խաղաղապահ, գործի է դրվել ավելի քան 20 միավոր ռազմական ու հատուկ տեխնիկա:

Ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա դիտարկում են անցկացնում և վերահսկողություն են իրականացնում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ 23 դիտակետերում, ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular