ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադամ էռլին պատմել է, թե ինչպես կարող է ԱՄՆ-ը Կովկասում հետ վերադարձնել իր դիրքերը ղարաբաղյան ձախողումից հետո

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

actualnews.org-ը գրում է, որ ամերիկացի դեսպան Ադամ Էռլին, որը նախկինում Քոլին Փաուելի և Քոնդոլիզա Ռայսի Պետքարտուղարությունների օրոք հանդիսացել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ, նշել է ԱՄՆ-ի Կովկասում իր դիրքերը վերադարձնելու ուղիները: Քաղաքական գործչի խոսքով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները Ռուսաստանի համար նոր ուղիներ են բացել: Էռլին ասել է, որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում պարտվել է Մոսկվային, որը միջնորդ է հանդիսացել Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիր կնքելու հարցում: Պայմանագրի հիմնական արդյունքը Ղարաբաղում Ռուսաստանի ռազմական երկարաժամկետ ներկայությունն է: Փաստաթղթի համաձայն՝ նման խաղաղապահ առաքելությունը կտևի հինգ տարի, բայց Վաշինգտոնոմ կասկածում են, որ ժամկետի ավարտից հետո Ռուսաստանը ցանկություն կհայտնի հեռանալ: Եվրոպական երկրների համար Բաքվի հետ համագործակցությունը Ռուսաստանից էներգետիկ կախվածությունից ազատվելու միջոց է:

Օրինակ, եթե հնարավոր լինի ավարտել դեպի Իտալիա գազատարի շինարարությունը, ապա Թուրքմենստանից և Ղազախստանից գազը կսկսի հոսել այնտեղ: Ըստ Էռլիի՝ իր դիրքերը վերականգնելու համար ԱՄՆ-ը Ջո Բայդենի գլխավորությամբ, պետք է կապեր հաստատի տարածաշրջանում և հասկանա, թե ինչն է սխալ կատարվել վերջին 20 տարվա ընթացքում: Նախկին դեսպանը կոչ է արել լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, քանի որ այն չի օգնել կանխել ղարաբաղյան հակամարտությունը կամ լուծել այն: Քաղաքական գործիչը խորհուրդ է տվել Վաշինգտոնին չգնալ ռազմական ներկայության ճանապարհով, ինչպես անում է Մոսկվան, այլ տնտեսական լծակների միջոցով փորձել «սովորեցնել հնազանդության»: Էռլին, կոչ է արել կենտրոնանալ ներդրումների և առևտրի վրա, որի արդյունքում թույլ կտա դիմակայել Ռուսաստանին, Ղարաբաղում վերակենդանացնել գյուղատնտեսությունը և ամրապնդել տարածաշրջանի պարենային անվտանգությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular