ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի ջանքերը Ղարաբաղում կոնկրետ արդյունքներ տվեցին․ ԱԳՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի միջնորդական ջանքերը 2020 թվականին թույլ են տվել վերականգնել խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում։ Հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ-ն՝ ամփոփելով անցնող տարին։

«Հստակ արդյունք են տվել Ռուսաստանի ջանքերը տարածաշրջանային հակամարտությունների ու ճգնաժամերի կարգավորման գործում։ Մեր երկրի միջնորդությամբ դադարել են մարտերն ու վերականգնվել է խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում», - նշված է մեկնաբանության մեջ։

Նշվում է, որ անհրաժեշտ հումանիտար օգնություն է ցուցաբերվել բնակչությանը, փախստականների ու տեղափոխվածների վերադարձի պայմաններ են ստեղծվել, խաղաղապահ գործողություն է իրականացվում, մարտական գործողությունների դադարի ռեժիմին հետևելու համար համատեղ ռուս-թուրքական կենտրոնի ստեղծման մասին համաձայնություն է ձեռք բերվել։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular