ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան պլանավորում է նոր սադրանքներ Լեռնային Ղարաբաղում. ռազմական փորձագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
informing.ru-ն գրում է, որ իր «Astra Militarum» ռազմաքաղաքական տելեգրամ-ալիքում Կոմիսսար Յարրիկը հայտնել է իր ենթադրությունները Թուրքիայի վերաբերյալ, որը կարող է սադրանքներ կազմակերպել Լեռնային Ղարաբաղում: Վերջին դիտարկումների համաձայն Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մասին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրի կնքումից հետո Թուրքիան թուրքական լրատվամիջոցներում սադրիչ լցոնումների միջոցով փորձում է ազդել իրավիճակի վրա: Օրինակ, « Yeni Safak» թերթը գրել է, որ «անհայտ հայ զինյալները» կարող են փախստականների քողի տակ մտնել Ղարաբաղ:
 
Բացի այդ, պաշտոնաթող թուրք գեներալ Իհսան Բաշբոզկուրտը ենթադրել է, որ ռուս խաղաղապահներն օգնում են Հայաստանին Ղարաբաղում սադրանքներ իրականացնելու համար, քանի որ Ադրբեջանը հնարավորություն չունի վերահսկել Բերդձորով ավտոբուսների տարանցումը, և նրանց Լաչինի միջանցքում ուղեկցում են ռուս խաղաղապահները:
 
«Սակայն իրականությունն իրականում հեռու է թուրքական ֆանտազիաներից, քանի որ ռուս խաղաղապահները ուղեկցում են և՛ փախստականներով հայկական ավտոբուսները, և՛ ադրբեջանական զինվորներով ավտոշարասյունները», - գրել է Կոմիսսար Յարրիկը:
 
Փորձագետը վստահ է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ որևէ պայմանավորվածություն չունի: Հարկ է նշել նաև, որ հենց Մոսկվան է ապահովել Աղդամի, Կուբատլիի և Լաչինի շրջանների Բաքվին հանձնելուն, չնայած այն բանին, որ ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանցի զինվորները այնտեղ անգամ նվազագույն առաջընթաց չէին գրանցել: Նրա կարծիքով` ներկայումս հենց Թուրքիան է, որ չի թուլացնում իր հետաքրքրությունը Ղարաբաղի նկատմամբ: Ավելին, մինչ այժմ նա չի ընդունել սիրիացի վարձկանների մասնակցությունը պատերազմին: Ուստի միանգամայն հավանական է, որ Լեռնային Ղարաբաղում հնարավոր են սադրանքները թուրքամետ գրոհայինների կողմից:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
www.1or.am 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular