ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունները ձևավորվում են միայն ընտրություններով. Գուրգեն Արսենյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը, ամփոփելով անցնող տարին և մասնավորապես պատերազմական ծանրագույն օրերը, կարծում է, որ պատերազմի դասերը պետք է խորությամբ վերլուծել և դրանից հետևություններ անել, որպեսզի հետագայում ևս նման երևույթներ չկրկնվեն: Ըստ նրա՝ իշխանությունները պետք է պատասխանեն մի շատ կարևոր հարցի, թե իրականում իրենք ինչպիսի պատերազմի էին պատրաստվել, որից էլ պարզ կդառնա, թե որտեղ են եղել սխալները:

«Պրակտիկան ցույց տվեց, որ մեր բանակում կան լրջագույն թերություններ և դրանց վերացումն առաջնահերթ խնդիր է մեզ համար: Պատերազմի մասին մենք կարող ենք շատ խոսել, բայց պետք է նկատի ունենանք, որ 2021 թվականը մեզ համար ամենակարևոր տարիներից մեկն է լինելու: Մենք պետք է ռևիզիայի ենթարկենք բոլոր այն իրական և փուչ թեզերը, որոնց շուրջ կառուցվել է այն իրականությունը, որը բոլորիս հանգեցրեց այս ձախողման»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Գ. Արսենյանը:

Խոսելով քաղաքական իշխանության հրաժարականի պահանջի մասին, նա նշեց, որ երկրի առաջին դեմքի պատասխանատվության հարցը շատ կարևոր է, սակայն, չի կարելի այդ ծխածածկույթի տակ քողարկել այն բոլոր պրոբլեմները, որոնք հանգեցրել են այսպիսի արդյունքի:

«Պետք է թույլ տալ, որ հասարակությունը ստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանը: Եվ այս տեսանկյունից ինձ համար ամենակարևոր հարցն այն է, թե ովքեր են եղել այն անձինք, որոնք գործողությունների պատճառով ենք նման արդյունք ունեցել: Ովքե՞ր են դրել դրանց հիմքերը տասնամյակներ առաջ, քանի որ սպա չեն դառնում մեկ կամ երկու տարում: Ինչ վերաբերում է իշխանափոխությանը, ապա օրինական իշխանությունները ձևավորվում են միայն ընտրություններով: Դա չքննարկվող թեզ է և որով պետք է առաջնորդվել: Ինչ վերաբերում է լեգիտիմության պակասի հարցին, ապա դա ևս լուծվում է ընտրությունների միջոցով»,- ասաց Գ. Արսենյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular