ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը ՀՕՊ ուժերի խոշոր զորավարժություններ կանցկացնի Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Իրանը հակաօդային պաշտպանության զորքերի փորձարկումներ կանցկացնի երկրի հյուսիս-արևմուտքում: Տեղեկությունը հաղորդում է իրանական Azariha հեռուստաալիքը։

Հունվարի 10-ին կայանալիք զորավարժություններին խաղարկվելու է օդային հարձակման և հակաօդային պաշտպանության ուժերի կողմից դրա հետ մղման սցենարը:

«Օդային հարված» տագնապի ազդանշանի փորձարկումն իրականացնելու է բանակի հյուսիսարևմտյան ստորաբաժանումը՝ Արդաբիլի, Արևելյան և Արևմտյան Ատրպատականի նահանգներում: 

«Դեկտեմբերի 30-ին նշված տարածքներում փորձարկում կանցկացվի՝ երկրի վրա օդային հարձակման ռիսկի ազդանշանի փորձարկման համար: Մենք մարդկանց կոչ ենք անում չանհանգստանալ. սա պարզապես «թեստ» է օդային տագնապի աշխատանքի օպերատիվ արձագանքը ստուգելու համար»,–հայտարարել է բանակի հյուսիսարևմտյան տարածաշրջանային շտաբը։

Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են անում չանհանգստանալ ՝ վստահեցնելով, որ դա ընդամենը երկրի զինված ուժերի մարտական պատրաստության ստուգում է։

Հետաքրքիր է, որ զորավարժությունները կանցկացվեն Արդեբիլ, Արևելյան և Արևմտյան Ատրպատական նահանգներում, այսինքն ՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանին։

Բաքվում դեկտեմբերի 10–ին անցկացված զորահանդեսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունների ֆոնին իրանական զորավարժությունները շատ նշանակալի իրադարձություն են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular