ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գազի շուրջ բանակցությունները ՀՀ–ի և ՌԴ-ի միջև կշարունակվեն մինչև 2021թ․-ի 2-րդ եռամսյակը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մարտին Հայաստանի փոխվարչապետը «Գազպրոմի» ղեկավարին առաջարկել էր բանակցություններ վարել նոր գնի շուրջ՝ հաշվի առնելով, որ համավարակի պատճառով նավթն ու գազը շատ ավելի էժան են դարձել։ Հայկական կողմն առաջարկել է գազի դիմաց վճարել ոչ թե դոլարով, այլ ազգային արժույթով։

Հայաստանի համար ռուսական գազի գնի շուրջ բանակցությունները կշարունակվեն առնվազն մինչև 2021 թվականի երկրորդ եռամսյակը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի (որը համակարգում է տնտեսական կապերը Ռուսաստանի և Եվրասիական միության հետ) աշխատակազմից։

Գազի շուրջ բանակցություններ անցկացնելու առաջարկով փոխվարչապետը դեռևս մարտին դիմել էր ռուսական «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերին:

Նրանց բանակցությունների հերթական «ռաունդը» կայացել է մի քանի օր առաջ Գրիգորյանի մոսկովյան այցի ընթացքում։

«Բանակցությունները դեռ ավարտված չեն, ձեր հարցերին հնարավոր կլինի անդրադառնալ 2021թ. երկրորդ եռամսյակի ընթացքում»,- Sputnik Արմենիային հայտնեցին փոխվարչապետի աշխատակազմից։

Նշենք, որ մարտին գրված նամակում Մհեր Գրիգորյանը Ալեքսեյ Միլլերին առաջարկել էր գազի գնի վերաբերյալ նոր բանակցություններ սկսել՝ հաշվի առնելով, որ էներգառեսուրսների համաշխարհային գները կտրուկ նվազել են կորոնավիրուսի համավարակի պատճառով: Գրիգորյանն առաջարկել էր քննարկել նաև գազի դիմաց ոչ թե դոլարով, այլ ազգային արժույթով վճարելու հնարավորությունները։

Նշենք, որ 2019թ․-ի հունվարի 1-ից Հայաստանը Ռուսաստանի գազը ստանում է հազար խորանարդ մետրի համար 165 դոլար սակագնով՝ նախկին 150-ի փոխարեն։

Հիշեցնենք, որ Brent տեսակի նավթի գինը գարնանը նվազել էր մինչև 1 բարելի դիմաց 20 դոլար, այժմ այն կազմում է 50 դոլարից մի փոքր ավելի: Համեմատության համար նշենք, որ 2017-ի նոյեմբերից մինչև համավարակի սկիզբը նավթի գինը գրեթե չի իջել 60 դոլարից, իսկ առանձին շրջաններում գերազանցել է 70 դոլարը: Իսկ համաշխարհային շուկաներում բնական գազի գները կապված են նավթի հետ։

Միաժամանակ ավելի վաղ Գրիգորյանն ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքին, որ ածխաջրածինները կարող են նորից թանկանալ, և եթե Հայաստանը դրանք ստանա շուկայական գներով, դա ոչ միշտ կարող է շահավետ լինել։




Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular