Վերլուծելով և համադրելով ամենատարբեր փաստերը, այլևս անկասկած է, որ Հայաստանում գործում է թուրքական գործակալական ցանց
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՎերլուծելով և համադրելով ամենատարբեր և հրապարակային տիրույթում առկա փաստեր, իրողություններ և հանգամանքներ` այլևս անկասկած է, որ Հայաստանում գործում է թուրքական գործակալական ցանց։ Ընդ որում` ըստ այդ եզրակացության` ցանցը ստեղծվել է ամենատարբեր ժամանակներում և Թուրքական Հանրապետության պետական մարմինների` հատկապես հատուկ ծառայությունների կողմից այս կամ այն կերպ հավաքագրվել են հանրային ազդեցություն ունեցող կամ այդ պահին դեռևս ունենալիք, բայց կարիերայի և հանրային ազդեցության առումով հեռանկարային անձինք։ Երբեմն` իրենց իսկ հստակ գիտությամբ, իսկ երբեմն էլ` ամենայն հավանականությամբ` անգիտությամբ, կամ նաև շանտաժով։
Այսօր, կարելի է ենթադրել, որ այդ մարդկանց մի մասն իրոք տիրապետում է հանրային լայն լծակների, իսկ ոմանք` նաև հստակ և ուժեղ իշխանական լծակների։ Եվ ոչ միայն։
Անհավատալի է, բայց գոնե մեզ համար` կասկածից վեր է, որ թուրքական հատուկ ծառայությունները երկարատև աշխատանք են տարել Հայաստանում և ստեղծել ազդեցիկ ու ծավալուն գործակալական ցանց, որ չի գործել մեր հայրենակիցների ուղեղներում Ջեյմս Բոնդի կամ Ռիխարդ Զորգեի հայտնի մեթոդներով կամ տիրույթում, չի զբաղվել դասական և հին մոդելի լրտեսությամբ այլ դարձել է թուրքական և հետևաբար նաև` ադրբեջանական ազգային-պետական շահերի սպասարկու, լոբբիստ և թուրքական քաղաքականության ներդնող։
Այդ մարդիկ շատ իրական են, հաճախ շատ հայրենասեր են թվում, հաճախ և հատկապես առավել քան հաճախ` «իրատես», «պրագմատիկ», «սթափ», «հակաոչմիթիզհողական», «հակածայրահեղական» և հատկապես «խաղաղասեր»։
Ավելին՝ այստեղ