ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ». Գալուստ Սահակյանի շքեղ առանձնատունը

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Մեր տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փորձում է հետ չմնալ մյուս օլիգարխ պաշտոնյաներից շքեղ առանձնատների մասով։ Աջափնյակ վարչական շրջանում ապրող մեր աղբյուրը պատմեց, որ «Սասուն» ռեստորանի հարևանությամբ մաեստրոն տևական ժամանակ է՝ շքեղ առանձնատուն է կառուցում՝ երկհարկանի, սյուներով։ Նկատենք, որ Գրիգորիչն ԱԺ նախագահ դառնալուց հետո չի տեղափոխվել կառավարական առանձնատուն՝ մնալով իր տանը։

Բուռն շինարարության փուլում է նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի առանձնատան կառուցումը Վահագնի թաղամասում։ Ասում են՝ անգամ ապրիլյան պատերազմի օրերին նախարարն անձամբ էր զբաղվում շինարարական աշխատանքների համակարգմամբ, այնպես, որ շինարարները բողոքում էին, թե օրական 5 անգամ զանգում է՝ ի՞նչ եղավ, ո՞ւր եք հասել»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular