ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլի քաղաքական առևտուրը տապալվեց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երկրում իրավիճակը շարունակում է մնալ լարված ու փակուղային։ Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով փորձում է տպավորություն ստեղծել, որ ամբողջությամբ տիրապետում է երկրում ստեղծված իրավիճակին և շատ հանգիստ իր քաղաքական քայլերն է իրականցնում։

Սակայն պետք է փաստենք, որ, ըստ էության, ՀՀ-ում այսօր բացակայում է իշխանությունը և գրեթե բոլոր ոլորտներն ուղղակի ինքնահոսի են մատնված։

Ինչպես հայտնի է Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է ՀՀ քաղաքական դաշտում գործող բոլոր քաղաքական ուժերի հետ քննարկել ՀՀ-ում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև հանդիպել և քննարկել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը։ Արտախորհրդարանական ուժերի հիմնական հատվածը դա որակել են որպես կեղծ օրակարգ և հանդիպման թեման անիմաստ գործընթաց որակել։

Երեկ Փաշինյանը խորհրդարանում հանդիպել է Գագիկ Ծառուկյանի և Էդմոն Մարուքյանի հետ։ Ծառուկյան- Փաշինյան հանդիպումը տևել է մոտ 3 րոպե։ Ըստ տեղեկության՝ անգամ Գագիկ Ծառուկյանը չի սեղմել Նիկոլի ձեռքը, որից հետո Փաշինյանն ակնհայտ ընկճվել է։ Այնուհետև Փաշինյանը Ծառուկյանին հայտնել է, թե հանձնարարել է կարճել իր դեմ հարուցված մի շարք քրեական գործեր, ինչին ի պատասխան ԲՀԿ առաջնորդն ասել է, որ ինքը դեռ ամիսներ առաջ է պահանջել կառավարության հրաժարականը և արդեն ապացուցել է, որ շինծու քրեական գործերից չի վախենում, ինչքան ուզում է կարող է ավելացնել այդ քրեական գործերի քանակը։

«Եթե ուզում ես փրկվես, հրաժարական տուր»,-ասել է Ծառուկյանը:

Այս տեղեկատվությունից պարզ է դառնում, որ Գագիկ Ծառուկյանը Փաշինյանի երեսին ուղղի ասել է այն, ինչի մասին նա բարձրաձայնում է վերջին 5-6 ամիսներին: Կարող ենք արձանագրել, որ Ծառուկյանի դիրքորոշումը շատ հստակ էր և նա պարզ տեքստով ներկայացրել է իր դիրքորոշումը: Ըստ էության՝ ի դեմս Ծառուկյանի Հայաստանում այսօր կա առողջ ընդդիմություն, քանի որ նա տվյալ իրավիճակում մնաց իր դիրքորոշմանը հավատարիմ և մնաց փողոցում այս երկու ամիսների ընթացքում պայքարող ժողովրդի կողքին, քանի որ արտահերթի օրակարգի քողի տակ Փաշինյանը բավական յուղոտ առաջարկներ էր ներկայացրել և առանցքային պաշտոններ խոստացել: Այլ կերպ ասած Նիկոլի քաղաքական առևտրի գործարքները տապալվեցին:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular