ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր իմ աշխատասենյակում ընդունեցի Շուշիից տեղահանված փոքրիկ Արթուրին ու Մանեին․ Արտակ Բեգլարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր իմ աշխատասենյակում ընդունեցի Շուշիից տեղահանված փոքրիկ Արթուրին ու Մանեին, ովքեր նախօրոք ակնկալիքներ էին հայտնել Ձմեռ պապիկից, և կինս՝ Արմինե Վարդանյանը իմացել էր ու ինձ տեղեկացրել դրա մասին: Քանի որ Արթուրն իր շախմատը թողել էր Շուշիի իրենց տանը և ցանկություն էր հայտնել շախմատ ստանալ ամանորյա տոներին, նրան նվիրեցի իմ ու իր ամենասիրելի խաղը և մի պարտիա խաղացի նրա հետ:

Իսկ Արթուրի փոքրիկ քույրը, իր բաժին տիկնիկը ստանալուց բացի, իմ կողմից միացավ մեր «մրցապայքարին» և միանգամից նժարը թեքեց եղբոր օգտին:

Արդյունքում հաղթեցինք բոլորս, քանի որ այս տեղահանված բալիկները ստացան ու պարգևեցին ժպիտներ»:

Պատկերը կարող է պարունակել. 2 մարդ, նստած մարդիկ, living room, ակնոց, բույս, սեղան, chess, խոշոր պլանով և ներսումը
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular