ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԷլեկտրակայանՀայաստանում 2021-ի փետրվարից հնարավոր է`լույսը թանկանա. ինչպե՞ս կարելի էր խուսափել դրանից

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2021 թվականին Հայաստանը ստիպված է ավելի շատ օգտվել ՋԷԿ-երից, որոնց էլեկտրականությունն ավելի թանկ է, քանի որ ԱԷԿ-ը երկար ժամանակ չի գործելու։ Թանկ էլեկտրաէներգիայի արտադրությունը հնարավոր կլիներ նվազագույնի հասցնել, եթե Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծերը գործեին։

 2021 թվականին էլեկտրականությունը Հայաստանում կարող է թանկանալ Հայկական ԱԷԿ-ի արտադրության կրճատման պատճառով։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը։

Նախ, Ուլիխանյանն ասաց, որ ինչպես և վերջին տարիներին Հայաստանում էլեկտրաէներգիայի ինքնարժեքը սովորականից մի փոքր ավելի բարձր է, քանի որ հիմնանոնորգման պատճառով ատոմակայանի աշխատանքում երկար դադարներ են լինում։ Այս տարի կայանը 141 օր ամբողջովին կամ մասամբ չի գործելու ու նախորդ տարվա համեմատ 560 միլիոն կիլովատ-ժամ քիչ է արտադրելու։                                                                                                                                                       

Երկրորդ գործոնը․ Հիմա Հայաստանի Հանրապետությունն Արցախ ՀԷԿ-ից բավական չափով էժան էլեկտրաէներգիա չի ստանալու։ Մասնագետի խոսքով՝ այդ պակասուրդը փոխհատուցվելու է Հրազդանի ՋԷԿ-ից, որը ավելի թանկ էլեկտրաէներգիա է  արտադրում։ Իսկ ջերմակայանների էլեկտրականությունը, որը Հայաստանում առանց դա էլ էժան չէր, ավելի է թանկացել։ Բանն այն է, որ հուլիսից խոշոր ձեռնարկությունների համար գազի սակագինն ավելացել է (գրեթե 6%-ով)։ Իսկ սակագինը կապված է դոլարի կուրսի հետ, որը վերջին երկու ամսվա ընթացքում 7-8%-ով թանկացել է։

Դրական գործոն էլ կա․«Էլեկտրացանցերում» շարունակում են կրճատվել էլեկտրականության կորուստները, վերջին հինգ տարվա ընթացքում արդեն 11,03-ից 7,5% է հասել, իսկ դա մոտ 200 միլիոն կիլովատ-ժամ է։

Սակայն եթե գումարենք այդ գործոնները, էներգետիկ համակարգում ֆինանսական ճեղքվածք է մնում՝ կիլովատ-ժամի դիմաց 2,27 դրամի հաշվարկից։ Սակայն, քանի որ պետությունը որոշել է չբարձրացնել էլեկտրականության գինը տնային տնտեսությունների համար, ապա ամեն ինչի դիմաց վճարելու են բիզնեսն ու խոշոր բաժանորդները։ Բոլորը նրանք, ովքեր ամսական 400 կիլովատ-ժամից ավելի էլեկտրաէներգիա են օգտագործում, Ուլիխանյանի խոսքով, երեք դրամ (կամ 7-10%), ավել են վճարելու։




Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular