ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆիննը հիշեցրել է, թե ինչքան պետություններ են հայտնվել մոլորակի քարտեզին Ռուսաստանի «ագրեսիվ» քաղաքականության շնորհիվ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
infox.ru-ն գրում է, որ Ֆինլանդիայի բնակիչը սկսել է հաշվել այն պետությունների քանակը, որոնք ստեղծվել են Ռուսաստանի օժանդակությամբ, որին չգիտես ինչու ագրեսոր են համարվում:
 
Ֆինլանդիայի քաղաքացի, Ուուլկուի բնակիչ Վեյկո Կորխոնենը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է մի հետաքրքիր գրառում: Այն հետաքրքիր է արդեն նրանով, որ տարբերվում է Ռուսաստանի մասին արևմտյան և եվրոպական հրապարակումներից շատերից:
Միևնույն ժամանակ, Վեյկո Կորխոնենը Ռուսաստանին չի գովաբանել: Նա պարզապես հաշվել է, թե քանի երկիր է տարբեր ժամանակներում և դարաշրջաններում, և տարբեր հանգամանքներում, ձեռք բերել իր պետականությունը
բացառապես այդ շատ «ագրեսիվ» Ռուսաստանի շնորհիվ: Եվ նման երկրները հնարավոր չէ հաշվել մատների միջոցով:
 
Ֆինն անվանել է Լատվիան, Էստոնիան, Թուրքմենստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, չի մոռացել նաև իր հայրենի Ֆինլանդիան: Նա նաև հիշեցրել է, որ Բելառուսը և Ուկրաինան առաջին անգամ անկախացել են ԽՍՀՄ փլուզումից հետո, և նախկին միության տարածքում առաջացել են նոր պետություններ: Նույնը վերաբերում է նաև Անդրկովկասի երկրներին` Վրաստանին, Հայաստանին և Ադրբեջանին: Մոնղոլիան դարձել է անկախ պետություն միայն Խորհրդային Միության անմիջական աջակցության շնորհիվ: 1877-1878 թվականների պատերազմում ջախջախելով թուրքերին` Ռուսաստանը նպաստել է Բուլղարիա անկախ պետության ծնունդին: Ի դեպ, Սերբիան, որպես ինքնիշխան պետություն, նույնպես ծնվել է այդ պատերազմի արդյունքում:
Երկու անգամ՝ տասնիններորդ և քսաներորդ դարերում, Ռուսաստանը ջախջախելով նախկինում անպարտելի Նապոլեոնի և Հիտլերի բանակները, անկախություն է շնորհել եվրոպական երկրների մեծ մասին: Օրինակ, հենց Երկրորդ համաշխարհային պատերազմի դժվար և արյունալի տարիներին է ԽՍՀՄ-ը Լեհաստանը, Ավստրիան և Չեխոսլովակիան ազատել է Երրորդ ռեյխի օկուպացիայից:
 
Հետպատերազմյան շրջանում Խորհրդային Միությունը և Ռուսաստանը հսկայական դեր են խաղացել այնպիսի պետությունների ձևավորման գործում, ինչպիսիք են Չինաստանը, Վիետնամը, Հյուսիսային Կորեան, Հնդկաստանը, Հունաստանը, Ալժիրը, Կուբան, Իսրայելը, Անգոլան, Մոզամբիկը ...«Դա Ռուսաստանի կողմից ահա այդպիսի տարօրինակ «ագրեսիա» է»,- նշել է ֆիննը և ավարտել իր վիճակագրությունը մտորումով, թե ինչու՞ է Ռուսաստանը թշնամի համարվում Արևմուտքում:
 
Պետք է ասել, որ Վեյկո Կորխոնենի գրառումը բավականին մեծ իրարանցում է առաջացրել ռուսաստանյան սոցցանցերի օգտատերերի շրջանում: Եվ, իհարկե, մեկնաբանությունների ճնշող քանակը եղել է դրական:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular