ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանն ու Ադրբեջանը նպատակադրվել են արգելափակել Հայաստանի ռուսական ռազմաբազայի հասանելիությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ianed.ru-ն գրում է, որ Ադրբեջանն ու Վրաստանը մինչ այժմ թույլ են տալիս ռուսական Իլ -76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներին թռչել Հայաստան անհրաժեշտ ամեն ինչով ռուսական խաղաղապահ զորախումբը մատակարարելու համար, բայց նրանք կարող են դեմ լինել այդ երկրում նոր ռուսական ռազմաբազայի ստեղծմանը:
 
Այդ մասին «Սպուտնիկ» գործակալությունը նշում է, որ «այդ դեպքում ամբողջ բեռը պետք է տեղափոխվի Իրանի միջոցով»: Միաժամանակ նշվում է, որ պարզ չէ, թե նման իրավիճակում ինչպիսին կլինի Իրանի արձագանքը: Եվ եթե Թեհրանը դեմ լինի, ապա Հայաստանում ռուս զինվորականները կարգելափակվեն:
 
IANED գործակալության քաղաքական վերլուծաբան Օլեգ Լուկյանովի կարծիքով նման իրավիճակ դժվար թե իրականում լինի: Եթե Վրաստանը ծայրաստիճան բացասաբար է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, ապա Մոսկվայի հարաբերությունները Թեհրանի և Բաքվի հետ բոլորովին այլ են: Բացի այդ, պարզ չէ Հայաստանում ռուսական նոր ռազմաբազա ստեղծելու նպատակը: Այդ երկրի համար հիմնական վտանգը և տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը կարող է իրապես բխել միայն Թուրքիայից: Բայց միայն մեկ բազան էլ բավական է, որպեսզի չեզոքացվի նման սպառնալիքը: Առայժմ Բաքուն բավականին բարյացակամ է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ: ԱՄՆ-ի և Իսրայելի հետ իր առճակատման ֆոնին Իրանը կարիք չունի փչացնելու իր հարաբերությունները Մոսկվայի հետ: Բացի դա իրանցիներին դժվար թե դուր գա տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ամրապնդումը, իսկ Ռուսաստանը հստակորեն դա կանխում է: Հավանաբար մինչև Հայաստանում նոր բազա ստեղծելը, ռուսական կողմն անկասկած նախնական բանակցություններ կվարի բոլոր շահագրգիռ երկրների հետ, և միայն դրանից հետո կկայացնի վերջնական որոշումը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular