ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունեցիները քաշել են Եղոյանի օձիքից, պատռել այն և ստիպել հեռանալ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել։ Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ երեկ՝ հունվարի 1-ին իշխանական պատգամավորը եղել է Սյունիքի մարզում։  Եղոյանին մեկ անգամ ևս հիշեցրել են, որ ուրախ չեն իշխանության ներկայացուցչի այցով։ Արման Եղոյանն էլ փորձել է նախ արդարանալ, հետո առաջ է քաշել այն միտքը, թե Սյունիքի մարզի վիճահարույց այդ տարածքները ադրբեջանական կողմինն են։

Մեզ հայտնի դարձավ, որ Եղոյանը բառացի կրկնել է այն միքտը, որը ֆեյսբուքյան իր էջում գրել և ապա քննադատությունների պատճառով էջը փակել էր «Անտարեսի» Արմեն Մարտիրոսյանը։ Նիկոլ Փաշինյանի թիմակցի այս խոսքերից հետո մի խումբ արժանապատիվ սյունեցիներ քաշել են Եղոյանի օձիքից, պատռել այն և ստիպել հեռանալ, հիշեցնելով վերջինիս, որ սյունեցիները չեն պատրաստվում ընկրկել, իսկ իշխանական ցանցկացած գործիչ, ով կհամարձակվի նույն թեզն առաջ տանել կարժանանա նույն իրավիճակին։ Եղոյանը գլուխը կախ հեռացել է։

Irakanum.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular