ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարություն Խաչատրյանի «կախարդական սիմվոլիզմի» ցուցահանդեսն է բացվել «Մասնավոր հավաքածու» պատկերասրահում

ՄՇԱԿՈՒՅԹ
newsib.net-ը գրում է, որ Հարությունը կայացած փայլուն նկարիչ է, նրա նկարները առաջին հերթին անհատի առավելագույն ինքնարտահայտումն են: Իզուր չէ, որ ինքն իր մասին ասում է, որ կդառնար գրող, եթե կարողանար բառերով արտահայտել այն, ինչ նկարում է: Պատկերված անթրոպոմորֆոզ հանգույցների կախարդականացում, անհավատալի մանրամասներ, ուսումնասիրվող ձևի կառուցվածքի խորացում օբյեկտների մոնումենտալ բնույթի հետ համատեղ. այս ամենը նախագծից անսպասելի զգացողություն է ստեղծում: Նկարչի այս վիզուալ գլուխկոտրուկները երբեմն անվանում են կախարդական սիմվոլիզմ, և պատահական չէ, որ ցուցահանդեսը կոչվում է «Փոխակերպում»:
 
Հարություն Խաչատրյանը հայաստանցի է, նա ավարտել է Երևանի գեղարվեստի ակադեմիան, մի քանի տարի ապրել է Մոսկվայում, ապա տեղափոխվել Սիբիր, իսկ 2014 թվականից բնակվում է Նովոսիբիրսկում: Նա Ռուսաստանի և Հայաստանի նկարիչների միության անդամ է և անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Երևանում և Նովոսիբիրսկում: Նովոսիբիրսկի «Մասնավոր հավաքածու» պատկերասրահում բացված Հարություն Խաչատրյանի «Փոխակերպում» ցուցահանդես կարելի է այցելել առավոտյան 11-ից մինչև երեկոյան 7-ը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
www.1or.am 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular