ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղյան հակամարտությունը ցույց տվեց, որ Եվրոպան պատրաստ չէ պատերազմների

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
riafan.ru-ն գրում է, որ Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած հակամարտությունը պետք է ցուցիչ դառնա Եվրոպայի ռազմական գերատեսչությունների համար, որոնք նախկինում պատշաճ ուշադրություն չէին դարձնում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հնարավորություններին, և այդ իսկ պատճառով ԵՄ երկրները պատրաստ չեն ժամանակակից պատերազմի: Նման կարծիք են հայտնել Le Monde ֆրանսիական հրատարակության վերլուծաբանները:
 
Անդրկովկասում ստեղծված իրավիճակը եվրոպացիներին հնարավորություն տվեց հասկանալ, թե ինչի են ընդունակ Թուրքիայի կողմից Ադրբեջանին տրված նոր հարվածային անօդաչու թռչող սարքերը: Միևնույն ժամանակ, Անկարան ցուցադրել է իր նորացված ռազմաքաղաքական ռազմավարությունը, որը մտահոգության առիթ է: Ֆրանսիական թերթի հեղինակները ենթադրում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դարձել է Եվրոպայում նոր հնարավոր սրացումների ազդանշան:
 
«Եվրոպան պետք է ուշադիր վերլուծի այդ զինված հակամարտության ռազմական դասերը, և այն չհամարի պատերազմ երկու աղքատ երկրների միջև»,- մեջբերել է Le Monde-ը Եվրոպական խորհրդի անդամ Գուստավ Գրեսսելի հայտարարությունը:
 
Ըստ թերթի փորձագետների` ներկայումս ԵՄ երկրներից միայն Գերմանիան ու Ֆրանսիան ունեն միջոցներ անօդաչու թռչող սարքերին արդյունավետ հակազդելու համար: Այսինքն անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ ռազմական բախման դեպքում եվրոպական պետությունները կհայտնվեին այն նույն իրավիճակում, ինչ իրավիճակում հայտնվել էր Հայաստանը:
 
Le Monde-ին տված հարցազրույցում ռազմական փորձագետ Միշել Գոյան նշել է, որ արևմտյան երկրները անտեղի են անտեսում անօդաչու թռչող սարքերը: Ըստ նրա նման անտեսման պատճառն այն է, որ ընդունված է կարծիք, որ բարձր ինտենսիվության մարտերի պայմաններում դրանք կարող են անհուսալի զինատեսակ լինել, քանի որ ՀՕՊ համակարգերի առկայությամբ դրանք արագորեն կկործանվեն, և փոխարենը ուշադրության կենտրոնում են պահվում «ավանդական» անձնակազմով մարտական ինքնաթիռները: «Բայց Ղարաբաղյան հակամարտությունը ցույց տվեց, որ պատկերը բոլորովին հակառակն է»,- եզրափակել է Գոյան:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular