ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոքրիկ Հայաստանը երկու հեռանկար ունի․ վերադառնալ Ռուսաստան, կամ ջախջախվել Թուրքիայից. Միխայլով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
politnavigator.net-ը գրում է, որ հավանաբար Հայաստանի համար ղարաբաղյան հակամարտությունից դուրս գալու լավագույն ելքը կլինի Ռուսաստանի հետ վերամիավորումը: Այս մասին «Ռուսական հետաքրքրություն» համացանցային ալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին օգնական, Պսկովի նահանգի նախկին նահանգապետ և ԴԺՀ-ի նախարարների խորհրդի նախկին գործերի կառավարիչ Եվգենի Միխայլովը:
Փորձագետն ընդգծել է, որ պաշտոնական Երևանը ոչ մի տեղից օգնության սպասելիք չունի, բացի Մոսկվայից:
 
«Սկզբունքորեն, հայերի համար դա լավագույն ելքն է այս իրավիճակից: Այլ բան է, որ նրանք, բնականաբար, չեն հասնի այդ փայլուն գաղափարին, բացառությամբ մարդկանց որոշակի խմբի ...Հայաստանը, ի տարբերություն այդ տարածաշրջանի մյուս բոլոր պետությունների, գտնվում է շատ ծանր վիճակում: Բացի Ռուսաստանից ոչ ոք չի կարող օգնել նրան: Հայաստանը հարյուրամյակներ շարունակ Ռուսաստանի մաս է կազմել, և ոչինչ չի պատահել: Հետևաբար, այդ գաղափարի մեջ առանձնապես նոր բան չկա: Արդյո՞ք Ռուսաստանին դա պետք է, սա երկրորդ հարցն է, բայց եթե Հայաստանը միանա Ռուսաստանին, այո, դա ելք կլինի: Բայց հիմա ոչ Կրեմլը, ոչ Երևանը նույնիսկ չեն քննարկում դա: Հետևաբար, իրական պայմաններում, իհարկե, լավագույն դեպքում Հայաստանը կարող է կայունացնել իրավիճակը Ղարաբաղի հարցով նման համաձայնագրի միջոցով և, եթե բախտ ունենա, ինչ-որ կերպ կկարգավորի իր խնդիրները»,- ասել է Միխայլովը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
www.1or.am 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular