ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հակաականային միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները․ «Ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է 400 հեկտարից ավելի տարածք, մոտ 151 կմ ճանապարհ, 617 շինություն, որից 22-ը սոցիալական նշանակության օբյեկտներ են: Հայտնաբերվել եւ վնասազերծվել է ավելի քան 16 հազար պայթյունավտանգ առարկա»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ առարկաներից տարածքի մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս ապահովել լեռնային տարածքի եւ եղանակային վատթարացման պայմաններում ականազերծման բարձր տեմպը:

 

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները եւ չպայթած ռազմամթերքը տեղափոխվում են եւ ոչնչացվում հատուկ սարքավորված հրաձգարանում: Ռազմամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների ապահովմամբ:

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular