ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ 45-րդ նախագահ է ընտրվել Դոնալդ Թրամփը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը։ Երկրի 45-րդ նախագահ է ընտրվել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը։ Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, Թրամփը հավաքել է ընտրական կոլեգիայի 276 անդամների ձայնը, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը ստացել է 218 ձայն։

Նշենք, որ Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում հաղթում է ոչ թե այն թեկնածուն, ով ստանում է քաղաքացիների քվեների մեծամասնությունը, այլ նա, ով ավելի շատ ընտրական միավոր է հավաքում:

Յուրաքանչյուր նահանգին տրվում է պայմանական թվով միավոր՝ ըստ բնակչության թվի: Անհրաժեշտ է ընդհանուր 538 ձայնից ստանալ առնվազն 270-ը՝ ԱՄՆ նախագահ ընտրվելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular