ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայում Փաշինյանին դիմավորելու են «Ամոթ դավաճանին» պաստառներով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայում Փաշինյանին դիմավորելու են «Ամոթ դավաճանին» պաստառներով

Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 11-ին կայանալիք մոսկովյան այցի նախաշեմին տեղական մի շարք կազմակերպություններ բողոքի ակցիաներ են նախապատրաստում, հարյուրավոր երիտասարդներ, մտավորականության ներկայացուցիչներ դուրս են գալու փողոց «Ամոթ դավաճանին» կարգախոսով: Այս մասին հաղորդում է «Տելեգրամի» Apricotnews ալիքը:

Արդեն որոշված են այն վայրերը, որտեղ ուղևորվելու են ակցիաների մասնակիցները: Դրանք են «Արարատ Պարկ Հայաթ» հյուրանոցը, ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը, հայկական եկեղեցու տարածքը, օդանավակայանի ճանապարհը, որտեղ վայրէջք է կատարելու վարչապետի ինքնաթիռը:

աննա հակոբյան
Ըստ սկզբնաղբյուրի, ակցիաները համակարգելու է «Հայդատի» մոսկովյան գրասենյակը: Պաստառներն ու բարձրախոսներն արդեն պատվիրված են:

Նաև տեղեկություն կա, որ ֆինանսական և իրավապահների հետ համաձայնեցման հարցերը քննարկելու նպատակով ակցիաների կազմակերպիչները հունվարի 8-ին հանդիպելու են Ռուսաստանի հայտնի հայ գործարարներից մեկի գրասենյակում, որտեղ ներկա են գտնվելու հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներ:

Աղբյուր՝ https://bavnews.am/մոսկվայում-փաշինյանին-դիմավորելու-ե/

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular