ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է 2021 թվականի լավագույն ներդրումային արտարժույթը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2021 թվականին ավելի լավ է ներդրումներ կատարել եվրոյով, քանի որ եվրոպական տնտեսության վերականգնումը դրական դինամիկա է գրանցում: Այս մասին «РИА Новости»-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է «БКС Мир инвестиций» ընկերության ֆոնդային շուկայի փորձագետ Միխայիլ Զելցերը:

Փորձագետի համաձայն՝ Եվրոպայի տնտեսությունն ավելի արագ կաճի, քան ԱՄՆ-ինը:

- Այսպիսով, 2021 թվականի առաջին կիսամյակում եվրոն դոլարի նկատմամբ կարող է ամրապնդվել՝ հասնելով 1,3-ի: Սա խոսում է այն մասին, որ միջոցների մի մասն արտարժույթով պահելիս, եվրոն կարող է գերադասելի լինել,- պարզաբանել է Զելցերը:

Բացի այդ, որպես ներդրումային արտարժույթներ կարող են դիտարկվել յուանը, իենը և ռուփին: Փորձագետի կարծիքով, ռուբլին ևս հեռանկարային է: Այս տարի այն կարող է  ամրապնդվել դոլարի դիմաց 70, իսկ եվրոյի դիմաց 85 ռուբլով: Դրա համար, սակայն, որոշակի պայմաններ են անհրաժեշտ. «Brent» նավթի բարելի գնի բարձրացումը 50 ռուբլուց, ինչպես նաև ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից պատժամիջոցների ճնշման նվազումը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

Ավելին՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular