ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ Բրիտանիան սահմանել է երրորդ ազգային կարանտինը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է կորոնավիրուսային համավարակի պատճառով՝ երկրում երրորդ ազգային կարանտին սահմանելու մասին: Այս մասին հաղորդել է «РИА Новости»-ն:

Ջոնսոնը հայտարարել է, որ կորոնավիրուսի նոր շտամը տարածվում է «վախեցնող արագությամբ»:

- Ակնհայտ է, որ երրորդ ազգային արգելափակումն անհրաժեշտ է,- ասել է վարչապետը:

Ջոնսոնի համաձայն՝ այսօրվանից՝ հունվարի 5-ից, անգլիական դպրոցները կանցնեն հեռակա ուսուցման: Դպրոց կկարողանան գնալ միայն առանցքային մասնագիտությունների ներկայացուցիչների, օրինակ՝ բժիշկների, սոցաշխատողների, հրշեջների, ոստիկանների, առաքիչների, վաճառողների երեխաները: Քաղաքացիներին թույլատրվում է տնից դուրս գալ միայն զբոսանելու, բժշկի մոտ կամ խանութ գնալու համար:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

Ավելին՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular