ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առողջապահության նախարարը ոչ մի բանով չի զբաղվում՝ ԴՆԹ-ների հարցից սկսած. ում էլ ԴՆԹ-ով գտել են, թաղել են, մյուս օրն իմացել են՝ իրենց երեխան չէ. անհետ կորած զինծառայողի հայր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր լրանում է երեք, որ իմ երեխայից նորություն չկա: Այս մասին Կառավարության մոտ անհետ կորած զինծառայողների ծնողների, հարազատների բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց Ռոման Գևորգյանը:

Նա նշեց, որ Կառավարությունից որևէ մեկի հետ հանդիպման պայմանավորվածություն չկա, սակայն ցանկանում են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ:

Նրա խոսքով՝ ծնողներ կան, որոնք տեսել են իրենց երեխաների նկարները հիվանդանոցներից, սակայն այժմ նրանց չեն կարողանում գտնել:

«Երեխաների նկարները ցույց է տվել, ծնողներն իրենց երեխաներին տեսել են վերակենդանացման բաժանմունքներում պառկած, այսօր բերել են Երևան, այդ երեխաները ոչ մի հիվանդանոցում չկան: Փնտրել ենք, չկան: Մի շաբաթ է արդեն: Բուժհաստատությունում լուսանկար կա, ցույց է տվել առողջապահության նախարարը: Թող առողջապահության նախարարը գա, վզից կբռնենք, կտանի այնտեղ, որտեղ երեխեքի նկարները ցույց է տվել: Ինքը պիտի մեր երեխեքին գտնի, տա մեզ: Ես չգիտեմ՝ այսօր առողջապահության նախարարն ինչով է զբաղվում, բայց հաստատ ոչ մի բանով չի զբաղվում: ԴՆԹ-ների հարցից սկսած: Չեմ տեսել մեկին, ում երեխային ԴՆԹ-ով գտել, տվել են: Ում էլ գտել են, թաղել են, մյուս օրն իմացել են՝ իրենց երեխան չէ»,-ասաց անհետ կորածի ծնողը:

Նա ընդգծեց՝ ծնողների համար կարևոր չէ, որ այսօր աշխատանքային օր չէ: «Մեզ համար աշխատանքային օրը կապ չունի: Մենք կհավաքվենք, կգնանք այնտեղ, որտեղ իրենք կլինեն: Այսօր պետք է պատասխան տան՝ որտեղ են մեր երեխաները: Պետք է գերիների ցուցակները հայտնեն, դա պետական գաղտնիք չէ: Բաքվի բերդում 800 գերի կա: Մեզ պետք է՝ Բաքվի հետ խոսեն, իմանան՝ քանի գերի կա»,-ասաց Ռոման Գևորգյանը:

Նրա խոսքով՝ մինչև հիմա վայրեր կան, որտեղ ադրբեջանցիները թույլ չեն տալիս մտնել ու փնտրել անհետ կորածներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular