ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անորոշ վիճակ է, մինչեւ ե՞րբ է այսպես շարունակվելու․ անհետ կորած զինվորի մայր (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Վերջին տվյալով՝ նա կորել է Հադրութի տարածքում, երկու զինվորի հետ եմ խոսել, մեկն ասաց, թե զոհվել է հոկտեմբերի 16-ին, մյուսն էլ ասաց՝ վիրավորվել է; Դրանից հետո ոչ մի տեղեկություն չունենք, ոչ էլ մարմինը կա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է կառավարության շենքի առջեւ անհետ կորած զինծառայողի հարազատների բողոքի ցույցի մասնակից կինը։

«Ենթադրվում է, որ կարող է եւ գերի ընկած լինել։ Չգիտեմ, ես իմ տղային ողջ եւ առողջ եմ ծառայության ուղարկել, ուզում եմ, որ այդպես ողջ ու առողջ էլ գտնել նրան։ ՊՆ-ում ասել են, որ հնարավոր է գերիների մեջ լինի, բայց Ադրբեջանը չի հաստատել։ Գիտենք, որ բանակցություններ գնում են։ Եկել ենք, որովհետեւ անորոշ վիճակ է, ամեն վայրկյան մի լուրի ենք սպասում, մինչեւ ե՞րբ է այսպես շարունակվելու, ուզում ենք որոշակի ժամկետ լսել», ասել է անհետ կորած զինվորի մայրը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular