ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը Արցախում միջազգային օդնավակայան է որոշել կառուցել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ իր պատվերով այս տարի Արցախի Վարանդա քաղաքում կսկսի միջազգային օդանավակայանի կառուցում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Իմ հանձնարարությամբ Ֆիզուլիում (Վարանդա) կկառուցվի միջազգային օդանավակայան: Պատվերն արդեն տրված է, այժմ տեղերն են ընտրվում: Տարածքը մաքրելու ուղղությամբ աշխատանքներ են տարվելու: Ես հանձնարարական եմ տվել, որ Ֆիզուլիում պետք է օդանավակայան կառուցվի, գոնե թռիչքուղիները պետք է պատրաստ լինեն այս տարի»,-ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ նոր միջազգային օդանավակայանը հնարավորություն կտա հյուրերին Վարանդայից արագ հասցնել Շուշի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular