ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի հաղթանակը Հայաստանի նկատմամբ ոգեշնչել է Մեծ Բրիտանիային զարգացնել ԱԹՍ-ները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

dialog.ua-ն գրում է, որ Մեծ Բրիտանիան համոզվելով, թե որքան լավն է զենքի այդ տեսակը, որոշել է զինել իր բանակը նոր սերնդի անօդաչու թռչող սարքերով: Լեռնային Ղարաբաղում առճակատման ժամանակ Ադրբեջանի կողմից հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքերի օգտագործումն է հանգեցրել այդ որոշմանը: Այդ մասին գրել է The Guardian հրատարակությունը: Ինչպես գրում է թերթը, աշխարհի բոլոր երկրների զինվորականները ուշադիր հետևել են ղարաբաղյան դիմակայության ընթացքին, մասնավորապես, Ադրբեջանի զինված ուժերի գործողություններին, որոնք վերջին մի քանի տարիների ընթացքում Թուրքիայի աջակցությամբ կարողացել է հարյուր տոկոսով «վերաբեռնվել» և հետխորհրդային մոդելից դառնալ ամենամարտունակ բանակներից մեկը օգտագործելով առավել բարձր տեխնոլոգիական զենքեր և ամենաժամանակակից սարքավորումներ:

Բրիտանիայի ՊՆ պաշտոնյաները կարծում են, որ այդ աշնանային պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից անգամ էժանագին թուրքական անօդաչու թռչող սարքերի օգտագործումը «վճռորոշ նշանակություն է ունեցել հայերի դեմ պայքարում և ստիպել նրանց տարածքային զիջումների գնալ»: Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարության հրատարակության աղբյուրը հայտնել է, որ Բրիտանիայի ռազմական ղեկավարությունը ցանկանում է պաշտպանական հնգամյա ծրագրի շրջանակներում, որը պետք է հայտարարվի 2021 թվականի սկզբին, տարատեսակ անօդաչու թռչող սարքեր ձեռք բերել:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular