ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաղթանակը եկել է այնտեղից որտեղից չէին սպասում. Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած երկրորդ պատերազմը փոխել է ստատուս-քվոն Անդրկովկասում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
kommersant.ru-ն գրում է, որ 2020 թվականին ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային տարածքում հիմնական իրադարձությունը եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկրորդ պատերազմը՝ Լեռնային Ղարաբաղում նրանց երկարատև հակամարտության շարունակությունը: Ի տարբերություն 90-ականների սկզբի առաջին պատերազմի, որն ավարտվել էր Ադրբեջանի պարտությամբ, այս անգամ հաղթանակը Բաքվի կողմն էր, որը վերադարձրել է իր վերահսկողության տակ Լեռնային Ղhարաբաղին հարակից տարածքները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի մի մասը: Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը ձեռք է բերվել Ռուսաստանի մասնակցությամբ, որը ոչ միայն վերահսկելու է հրադադարի ռեժիմի պահպանումը, այլ նաև դառնալու է ղարաբաղյան հակամարտության հետագա երկարաժամկետ կարգավորման երաշխավորը:
 
Ադրբեջանի հաղթանակին նպաստող գործոններից են եղել սպառազինության հարցով նրա գերակայությունը, առաջին հերթին օդային լիակատար գերակայությունը, որը ձեռք է բերվել Իսրայելից և Թուրքիայից գնված անօդաչու թռչող սարքերի շնորհիվ: Փորձագետները կարծում են, որ հայկական կողմը անակընկալի է եկել խոյահարող անօդաչուների հարվածներից («կամիկաձե անօդաչու թռչող սարքեր»): Պատերազմում Ադրբեջանի հաղթանակն ապահովող այլ գործոններ են Թուրքիայի ռազմական խորհրդատուների օգնությունը, ինչպես նաև, ըստ որոշ աղբյուրների, Թուրքիայի ռազմական անձնակազմի ուղղակի մասնակցությունը մարտերին, ներառյալ օդաչուներն ու հրետանավորները, ինչպես նաև Մերձավոր Արևելքի վարձկանները (ինչը, սակայն, թուրքական կողմը կտրականապես հերքում է):
 
Խոսելով Հայաստանի պարտության պատճառների մասին՝ փորձագետները նշում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհեռատես քաղաքականությունը, որը թույլ է տվել պատերազմի սկսվելը այն ժամանակ, երբ երկիրը դրան պատրաստ չէր, ռազմական զարգացման հարցում Հայաստանի ղեկավարության սխալները, ռազմական հրամանատարության ռազմավարական և մարտավարական սխալ հաշվարկները:
Դեկտեմբերի 10-ին Բաքվում հաղթանակի շքերթից և տոնակատարություններին ներկա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո Իլհամ Ալիևը հաշտարար հայտարարություն է արել Հայաստանին:
 
«Մենք քննարկել ենք տարածաշրջանում խաղաղ միջավայրում տարածաշրջանի զարգացման համար մեկ պլատֆորմի ստեղծման հարցը: Այս պլատֆորմը նախատեսում է համագործակցություն Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի միջև: Եթե Հայաստանը ավարտված պատերազմից ճիշտ եզրակացություններ անի, մենք կարող ենք համագործակցել նաև Հայաստանի հետ: Մենք պետք է վերջ տանք այս թշնամությանը, բացենք նոր էջ»,- ասել է Իլհամ Ալիևը:
 
Սակայն դեռ պարզ չէ, թե հայկական կողմից ով պետք է կատարվածից եզրակացություններ կատարի: Երկրի քաղաքացիների զգալի մասը վարչապետ Փաշինյանին մեղավոր է համարում պատերազմում խայտառակ պարտության համար, ընդդիմությունը ձգտում է նրա հրաժարականին: Եվ նույնիսկ եթե բողոքական շարժման ներկայիս ալիքը չքշի վարչապետին և նրա կառավարությանը, հաջորդ՝ հերթական կամ արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հաղթանակի հեռանկարները բավականին մշուշոտ են:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular