ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հաջորդ կես տարին լինելու է վատագույնը». Բիլ Գեյթսը կանխագուշակել է պանդեմիայի ընթացքը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
gazeta.ru-ն գրում է, որ Բիլ Գեյթսը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ը կունենա ամենամահացու ձմեռային սեզոնը համաճարակի ընթացքում, չնայած Pfizer-ի «հակակովիդային» պատվաստանյութի մատակարարումներն արդեն սկսվել են: Այդ մասին միլիարդատերն ասել է CNN-ին տված հարցազրույցում:
 
Pfizer պատվաստանյութի առաջին երեք միլիոն չափաբաժինն է արդեն դուրս եկել գործարանից: Մոտ ժամանակներս բուժաշխատողները կստանան առաջին պատվաստումները, և դա ընդհանուր առմամբ հասանելի կդառնա արդեն 2021 թվականի գարնանը կամ ամռանը: Այդ պատճառով ԱՄՆ-ի առողջապահության ոլորտի պաշտոնյաները կարծում են, որ ԱՄՆ-ը կկարողանա վիրուսը հսկողության տակ դնել մինչև 2021 թվականի երկրորդ կեսը: Իր հերթին Բիլ Գեյթսը կարծում է, որ առաջիկա մի քանի ամիսները երկրի համար ամենադժվարը կլինեն:
 
«Ցավոք, հաջորդ չորս-վեց ամիսները կարող են ամենավատը լինել ամբողջ կորոնավիրուսային համաճարակի ընթացքում, առաջիկայում շատ վատ նորություններ կլինեն: Վաշինգտոնի համալսարանի բժշկա-սանիտարական ցուցանիշների որոշման և գնահատման ինստիտուտի կողմից ստեղծված մոդելի տվյալների հիման վրա մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը ԱՄՆ-ում ավելի քան 200 000 մարդ կմահանա կորոնավիրուսից, իսկ եթե մարդիկ պահպանեն կանոնները, մասնավորապես դիմակներ կրեն, հնարավոր կլինի խուսափել կանխատեսված մահերից շատերից »,- զգուշացրել է Բիլ Գեյթսը:
 
Միլիարդատիրոջ խոսքով ինքը ենթադրում էր, որ վիրուսը շատ ավելի վտանգավոր ու մահացու կլինի, և դա հանգստանալու առիթ չէ: Գեյթսը շարունակում է աջակցել խիստ կարանտինային միջոցների կիրառմանը և կոչ է անում անվտանգության համապատասխան միջոցառումներ ձեռնարկել, ինչպիսիք են դիմակ կրելը և սոցիալական հեռավորությունը պահպանելը: Բացի այդ, Microsoft-ի հիմնադիրը բոլորին խնդրում է հնարավորության դեպքում զերծ մնալ տնից դուրս գալուց, որպեսի պաշտպանեք «նրանց, ում սիրում եք»:
 
Հարցազրույցներից մեկում Գեյթսին հարցրել են, թե երբ աշխարհը կկարողանա վերադառնալ բնականոն կյանքին, ինչպիսին կար մինչև կորոնավիրուսը: Գործարարը պատասխանել է, որ իրավիճակը պետք է կայունանա մինչև հաջորդ ամառ:
 
«Իհարկե, մինչ ամառ մենք շատ ավելի մոտ կլինենք նորմային, քան հիմա, բայց նույնիսկ մինչև 2022 թվականի սկզբը եթե այլ երկրներին չօգնենք ազատվել այդ հիվանդությունից և հասնել պատվաստումներով բարձր ընդգրկվածության՝ կարանտին մտցնելու վտանգը կմնա: Կարծում եմ, որ մեկ ու կես տարի անց հնարավոր կլինի վերադառնալ բնականոն կյանքի»,- ասել է Գեյթսը:
 
Բիլ Գեյթսը Բիլ Գեյթսի և Մելինդա Գեյթսի հիմնադրամների համահիմնադիրն է և գրեթե 2 միլիարդ դոլլար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին: Նա նշել է, որ ապագա ֆինանսավորումը կուղղվի պատվաստանյութ ստեղծելուն ոչ միայն ԱՄՆ-ում, այլ ամբողջ աշխարհում:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular