ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դարի» դավադրությունն ու պարզ ճշմարտությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
Լրատվականներից մեկը տարօրինակ բովանդակությամբ հոդված է հրապարակել՝ փորձելով դարի դավադրություն որոնել «Տելեկոմ Արմենիա» ընկերության տնօրեններ Հայկ և Ալեքսանդր Եսայանների՝ Արցախ այցելելու և ԱՀ ղեկավարության հետ քննարկումներ ունենալու մեջ:
 
«Քննարկել ենք Արցախում հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր: Համաձայնություն ենք ձեռք բերել համագործակցության, որի շրջանակներում կցուցաբերվի տեխնիկական և մասնագիտական մեծածավալ օգնություն, ինչն էլ էականորեն կբարելավի կապի ոլորտի ծառայությունների որակն Արցախում»,- այդ օրերին իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
 
Թվում էր, թե այս ամենի մեջ դավադրություններ որոնելը ձվի մեջ մազ փնտրելու է նմանվում, նամանավանդ, որ պատերազմի հետևանքով Արցախում հեռահաղորդակցության համակարգը պարզապես ոչնչացված վիճակում էր և անհրաժեշտ էր հսկայական ջանքեր՝ այն վերականգնելու համար, բայց... դա ընդամենը թվում էր: Ավելին, փորձ է արվում շրջանառել, որ Եսայան եղբայրների իրական նպատակը «Ղարաբաղ-Տելեկոմը» ստանալն է:
 
Այս ամենին, իհարկե, հետևում է դավադրության տեսությունների և գանգստերական ֆիլների անհաջող սցենարների մի ամբողջ շարք, որին անդրադարձը պարզապես անիմաստ է դառնում, երբ միմյանց կողք ես դնում մի քանի պարզագույն փաստ:
 
Տարատեսակ անձանց հետ Եսայաններին կապելուց առաջ պարզապես հարկ է հիշել, որ այդ անձիք հեռահաղորդակցության և ՏՏ ոլորտում զրոյից ամենանորարական ընկերություններն են ստեղծել դեռ այն ժամանակներից, երբ անհնար էր համարվում նման որակի ու ծավալի համակարգի ստեղծումը:
 
Ընդ որում, ազգային անվտանգության առումով չափազանց կարևոր էր, որ մեր երկրում գոյություն ունենար կապի հենց ազգային, հայկական համակարգը, ինչը իրականություն դարձավ նաև նրանց ջանքերի շնորհիվ:
 
Վերջին շրջանում, երբ նրանց ղեկավարած «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը ձեռք բերեց «Beeline» ապրանքանիշը, «Beeline»-ը սնանկացման և հազարավոր աշխատատեղերի փակման առաջ կանգնած ընկերություն էր՝ գնելու և ներդրումներ կատարելու հսկայական ռիսկով, և ընկերությունը փրկելը, կարելի է ասել, հայկական պետության համար ռազմավարական նշանակություն ուներ: Մարդիկ գնացին այդ ռիսկին, փրկեցին հսկայական համակարգը կործանումից:
 
Նույն «Ղարաբաղ-Տելեկոմը», բոլորին է հայտնի, պատերազմի հետևանքով ամբողջովին իզոլացված, շարքից դուրս եկած ընկերություն է, ինչը ձեռք բերելը և ներդրումներ անելը ոչ այլ ինչ է, քան կարևորագույն ստրատեգիական առաքելություն. սա Արցախում հեռահաղորդակցությունը վերականգնելու և զարգացնելու հրամայականն է: Արցախի ղեկավարը նշել է, որ Եսայան եղբայրների կողմից կցուցաբերվի տեխնիկական և մասնագիտական մեծածավալ օգնություն, ինչն էլ էականորեն կբարելավի կապի ոլորտի ծառայությունների որակն Արցախում: Եվ բոլոր տրամաբանող անձանց է հայտնի, որ այս պահին այնտեղ շահույթներ ստանալու, ավելին, այդ նպատակով խարդավանքների գնալու մասին խոսելը ինքնին ծիծաղելի է:
 
Եվ ընդհանրապես, վատթարագույն սցենարի շուրջ հիմնված այդ փոքրիկ «ֆիլմն» ինքնին ծիծաղելի է, երբ մի կողմից գործ ունես հսկայական ներդրումների, փրկվող ոլորտների, հազարավոր աշխատատեղերի և դրա համար ներդրվող ջանքերի հետ, մյուս կողմից՝ դավադրության տեսությունների սիրահարների համար տարածվող լուրերի հետ:
 
Արտակ Կարապետյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular