ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գնացեք տուն. Թրամփը տեսաուղերձ է հղել Կապիտոլիումը շրջապատած կողմնակիցներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տեսաուղերձ է հղել Վաշինգտոնում բողոքի ցույցի մասնակիցներին ու կոչ է արել պահպանել խաղաղությունն ու կարգուկանոնը։

«Մեզ մոտ ընտրություններ են եղել, որոնց մեզանից գողացել են... Բայց դուք այժմ պետք է տուն գնաք։ Մեզ մոտ պետք է խաղաղություն լինի, մեզ մոտ պետք է օրենք ու կարգուկանոն լինի, մենք պետք է հարգենք մեր հիանալի մարդկանց, որ աշխատում են օրենքի ու կարգուկանոնի համար։ Բայց մենք չենք ցանկանում, որ ինչ-որ մեկը տուժի... Դրանք կեղծված ընտրություններ էին, բայց մենք չենք կարող ջուր լցնել այդ մարդկանց ջրաղացին։ Մեզ խաղաղություն է պետք։ Այնպես որ՝ գնացեք տներով։ Մենք սիրում ենք ձեզ։ Դուք շատ հատուկ եք... Ես գիտեմ, թե դուք ինչ եք զգում, բայց տուն գնացեք։ Եվ գնացեք խաղաղությամբ»,-մասնավորապես ասել է Թրամփը Twitter-ում հրապարակված մեկրոպեանոց տեսաուղերձում։

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում՝ ԱՄՆ կոնգրեսի շենքի մոտ, ժամեր շարունակ Թրամփի կողմնակիցների բողոքի ակցիա էին անցկացնում այն ժամանակ, երբ Կոնգրեսի 2 պալատների համատեղ նիստում պետք է քննարկվեին նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները։

Նիստի մեկնարկից քիչ անց սենատն ընդհատել էր աշխատանքը հանրապետական սենատորների առարկության պատճառով, որոնք դեմ են արտահայտվել Արիզոնայի նահանգի ձայները հաստատելուն։

Կապիտոլիումի մոտ հավաքված ցուցարարները ներխուժել էին շենք ու շրջապատել սենատի դահլիճը։ Ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել։ Ուժայիններն արցունքաբեր գազ ու լուսաձայնային նռնակներ են օգտագործել։ Կան տուժածներ, այդ թվում՝ ոստիկանների շարքում։ Հրազենային վիրավորում է ստացել առնվազն մեկ կին։

Ազգային գվարդիայի ջոկատները շարժվել են դեպի մայրաքաղաք Վաշինգտոն, որտեղ պարետային ժամ է հայտարարվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular