ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք կստացվի Շուշին դարձնել Ադրբեջանի մշակույթային մայրաքաղաք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
bfm.ru-ն գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքը, որը երկու ամիս առաջ անցել է Բաքվի վերահսկողության տակ, հայտարարել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք: Նախ այնտեղ կվերականգնվի մզկիթը: Մեկ այլ քաղաքում՝ Ֆիզուլիում, որը ներկայումս նույնպես ադրբեջանական է, Ալիևը ցանկանում է կառուցել միջազգային օդանավակայան, որը թույլ կտա ընդունել նոր մշակութային մայրաքաղաքի տարբեր փառատոներին մասնակցելու համար ժամանող օտարերկրյա հյուրերին: Օրինակ, Կարա-Բլբուլի տոնին, որը այդպես է կոչվել միայն այդ վայրում հանդիպվող հազվագյուտ խոլորձի անունով: Իսկ ադրբեջանական շինարարական մի ընկերություն էլ ներկայացրել է Karabakh Victory շքեղ հյուրանոցային համալիրի նախագիծ: Ներկայումս քաղաքում գրեթե վերականգնվել է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը: Ադրբեջանցի հայտնիներն են ժամանում Շուշի և նկարվում ինչպես կանգուն, այնպես էլ ավերված շենքերի ֆոնին: Ըստ Լեռնային Ղարաբաղի բնակիչ Հայկի խոսքերի հայերին այդ ամենը դուր չի գալիս: «Ես հաճախ եմ լսում «Շուշա» անվանումը, բայց այդ քաղաքը ոչ թե Շուշան է, այլ Շուշին: Այն Հայաստանի Արցախի տարածքի շատ հին քաղաք է: Անձամբ ես այնտեղ շատ հարազատներ եմ ունեցել, որոնք լքել են իրենց տները և հեռացել: Ես այնտեղ եղել եմ ավելի քան հարյուր անգամ: Այնտեղ չկա մի քար, ինչ որ բան, որը կարող է ապացուցել, որ դա Ադրբեջանի տարածք է»,- ասել է նա:
 
Եռակողմ պայմանագրի պայմանների համաձայն` Ադրբեջանին հանձնված տարածքներում բնակվող հայ բնակչության անվտանգությունը երաշխավորվում է: Եվ դա պահպանում են ինչպես ադրբեջանական զինվորները, այնպես էլ ռուս խաղաղապահները: Մինչ հիմա չի եղել դեպք, որը ցույց տար, որ Ղարաբաղում զանգվածաբար ոտնահարվում են հայկական համայնքի իրավունքները:
 
Ըստ Ռազմավարական հաղորդակցությունների կենտրոնի նախագահ Դմիտրի Աբզալովի` Ալիևի առաջնահերթությունը այժմ Ղարաբաղում հնարավորինս մեծ թվով հաղթանակներ տանելն է 2023 թվականի ընտրություններում միավորներ ստանալու համար:
 
«Հասկանալի է, որ իրավիճակը սասանելու փորձը, երբ այն վերջնականապես կայունացել է, և հաղթանակը ակտիվորեն նշելը շատ լուրջ ճնշում է հայկական կողմի վրա, որն այս դեպքում պարտվող կողմն է: Փաշինյանի վրա ճնշումը կարող է հանգեցնել պաշտոնանկության և արտահերթ ընտրությունների, որն էլ կարող է շատ բացասական ազդեցություն ունենալ համաձայնագրերի վրա: Կգա հաջորդը, որը կվերացնի բոլոր պայմանավորվածությունները, և կրկին ռազմական գործողություններ կլինեն»:
 
Այնուամենայնիվ Հայաստանում ընդդիմության խոշոր ուժերից ոչ մեկը չի պահանջում հակամարտությունը վերսկսել: Հանրապետությունում նոր պատերազմի գաղափարը ծայրաստիճան ոչ պոպուլյար է: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այն արդեն անց է կացրել իր հաղթական շքերթը և բավականին գոհ է իր տարածքային ձեռքբերումներից: Այնպես որ, նոր ճգնաժամը, իհարկե, հնարավոր է, բայց դժվար թե այն անցնի թեժ փուլի:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular