ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս զինվորականները Ղարաբաղում դարձել են պատանդներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
real-vin.com-ը գրում է, որ մոտ ապագայում նոր զինված բախում Թուրքիայի և Ռուսաստանի միջև բավականին հավանական է, և դրա համար առավել «հարմար» պայմաններ են ստեղծվել Անդրկովկասում՝ Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում: Համենայն դեպս նման կարծիք է հայտնել «Foreign Policy» հրատարակությունը, որի հոդվածը թարգմանել և վերլուծել է «Kavkaz Center»-ը:
 
Չնայած Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմն ավարտվել է Հայաստանի պարտությամբ, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ոչ միայն լարված, այլ նաև կառուցվածքային առումով բարդ. «Ցանկացած սադրանք կարող է հանգեցնել Ղարաբաղում Ադրբեջանի և Թուրքիայի նոր գործողության»:
Փաստն այն է, որ Ղարաբաղի կենտրոնում մնացել է անորոշ կարգավիճակ ունեցող հայկական անկլավ, որը հսկվելու է ռուս խաղաղապահների կողմից հաջորդ հինգ տարիներին: Ղարաբաղի հայերի և նրանց հսկող ռուսների ռազմավարական դիրքը ծայրաստիճան խոցելի է. նրանք բոլոր կողմերից շրջապատված են թուրքական և ադրբեջանական զորքերով: Ինչպես նաև ընդհանուր առմամբ նույն վիճակում է Հայաստանը:
 
Դա նշանակում է, որ եթե Անկարային կամ Բաքվին հանկարծ պետք լինի «փոքր հաղթական պատերազմ», ապա այն միշտ ձեռքի տակ է: Ավելին, դրա համար առկա են միանգամայն բավարար պատճառներ. թեկուզ վերջերս Լեռնային Ղարաբաղի հարավում գտնվող Հադրութի մերձակայքում տեղի ունեցած դեպքերը, որոնց համար մեղադրվել են Արցախը, Հայաստանը և ռուս խաղաղապահները, իսկ Ալիևն ու Էրդողանը կոնկրետ սպառնալիքներ են հնչեցրել Երևանի հասցեին:
 
Հաշվի առնելով Թուրքիային զիջված աշխարհագրությունն ու տեխնոլոգիական առավելությունը` Ռուսաստանը խուսափում է Լեռնային Ղարաբաղում մարտի բռնվելուց, չնայած ներկայումս նա բանակ ունի ինչպես Հայաստանում այնպես էլ հայկական մնացած Ղարաբաղում: Եվ եթե Էրդողանը ցանկանա կրկին ճնշել Պուտինին, ինչպես դա արել է Սիրիայում և Լիբիայում, ապա դրա համար հարթակ միշտ էլ կա:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular