ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արժանապատիվ Հայաստանին հասնելու բանալին ավաղ` կորցրել ենք. Սուրեն Սուրենյանց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն ի հիշատակ հայտնի քաղաքագետ Հրաչ Գալաստայանի, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես քեզ կարոտել եմ քեռի ու քո հետ միասին՝ Արժանապատիվ Հայաստանին, որին հասնելու բանալին, ավաղ, կորցրել ենք։ «․․․Բոլորին թվում է, որ պետությունը, որ վերջապես ստեղծել ենք, հավերժ է, բուֆերի հատկություններ ունի՝ կարող է մեղմել ու մարսել ցանկացած հիմարություն: Հավերժ չէ, բուֆերի հատկություններն էլ անվերջ չեն: Ես այլևս չմասնակցող չեմ՝ պաշտպանելու եմ պետությունս․․․»։ 2013-ին հնչեցված այս բառերի հեղինակը քեռիս է՝ հայտնի քաղաքագետ Հրաչ Գալաստայանը, ով արդեն վեց տարի հեռացել է մեղավոր այս աշխարհից՝ ապրողներիս թողնելով անգնահատելի քաղաքակրթական ժառանգություն։ Տարիների հեռավորությունն ավելի իմաստուն, աքսիոմատիկ են դարձրել Նրա պնդումները, ժամանակի քննությանը դիմացած բանաձևումները, ձևակերպումները։ Հրաչը լիդեր էր՝ մտածող մարդկանց, ստեղծագործ տեսակի, իրենց ԵՍ-ը ճանաչող ու իրենց միկրոմիջավայրերում կայացած մարդկանց համար ու երբեք-երբեք չէր հանդուրժում քաղաքականության, հասարակական հարաբերությունների լյումպենացումը։ Այսօրվա Հայաստանը՝ իր լյումպեն իշխանությմաբ, քաղքենիական ընդդիմությամբ, արժեքային կոնտուրներից զրկված հասարակությամբ, Հրաչի հայրենիքը չէ ու թերևս պատահական չէ, որ Բարձրյալը «խնայեց» նրան՝ հնարավոր չդարձնելով վերջինիս առերեսումը ազգային ողբի ու նվաստացման այս «շքերթին»։ Մահվանից երկու տարի առաջ զգուշացրեց՝ չմսխել այս երկիրը, հիմարությունը չդարձնել քաղաքական կրեդո։ Չլսեցին, հիմարացան, Նրա խոսքերն ու ինքն անմահացան՝ մեր բյուր նահատակ եղբայրների հետ միասին, Արժանապատիվ Հայաստանը փոքրացավ ու կուչ եկավ Արժանիների շիրիմներում, իսկ դրանից անդին ավեր է ու սուգ, անվերջ թվացող խավար, որտեղ դեգերում են մոմից զրկված ուրվականներ․․․ ․․․ Արդեն վեց տարի դու մեր հետ չես, Հրաչ։ Ես քեզ կարոտել եմ քեռի ու քո հետ միասին՝ Արժանապատիվ Հայաստանին, որին հասնելու բանալին, ավաղ, կորցրել ենք»։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular