ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոյեմբերի 9-ից՝ պատերազմի «ավարտից» հետո առնվազն 15 զոհված զինվորական ունենք, էլ չեմ խոսում 70-80 գուցե ավելի շատ գերիների մասին․ Կարեն Վրթանեսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 9-ից հետո առնվազն 15 զոհված զինվորական ունենք, բայց դա, բնականաբար, քչերն են հասկացել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Նոյեմբերի 9-ից հետո առնվազն 15 զոհված զինվորական ունենք, բայց դա, բնականաբար, քչերն են հասկացել։

 Որովհետև կամ պաշտոնապես ընդհանրապես չեն հայտնել այդ մասին, կամ էլ լղոզվել է անվերջ չհերքող «հերքումների», մանիպուլյացիաների, մերձիշխանական շրջանակներից տարածվող բամբասանքների և ապատեղեկատվության պղտոր հոսքում։

Էլ չեմ խոսում 70–80 կամ գուցե ավելի շատ գերիների մասին։

Կրկնում եմ. նոյեմբերի 9-ից՝ այսինքն պատերազմի «ավարտից» հետո։

Այսպիսի արհամարհական վերաբերմունք մեր ժողովրդի հանդեպ, մեր զոհվածների հանդեպ սպասելի է թուրքերից, թշնամուց, բայց ոչ մարդկանցից, որոնք գոնե անձնագրով մեր հայրենակիցներն են, առավել ևս «ժողովրդի ընտրյալներ»։

Հենց այդ պատճառով էլ սրանց «նիկոլաթուրքեր» եմ անվանում։

Սխա՞լ եմ անում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular