ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆինանսների նախարարությունը բարդացնում է բիզնեսմենների կյանքը՝ հարկերը մաքսիմալացնելով․ Էկոնոմիկայի նախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆինանսների նախարարությունը փորձում է մաքսիմալացնել հարկերը, բայց դրանով խոչընդոտում է նոր բիզնեսմենների աշխատանքին, բարդացնում է նրանց կյանքը։ Այս մասին Հանրային Հեռուստաընկերությանը եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ 

«Կառավարության ծրագիրը միտված է նրան, որ օժանդակի նոր բիզնեսմենների ի հայտ գալուն: Ֆինանսների նախարարությունը փորձում է մաքսիմալացնել հարկերը, բայց դրանով վնաս է տալիս, խոչընդոտում է նոր բիզնեսմենների աշխատանքին, բարդացնում է նրանց կյանքը։ Մենք, ճիշտն ասած, գիտենք ձեւ՝ խնդիրը հակառակ կողմից լուծելու, հեշտացնելով բիզնեսմենների կյանքը, ստանալ ավելի շատ եկամուտներ բյուջեում»,- ասաց նա։  

Նախարարի խոսքով՝ ազատականացումն ավելի արդյունավետ գործիք է հարկային ճեղքը կրճատելու համար, քան խստացումները, քանի որ   խստացումները բիզնեսմեններին մղում են ստվերային դաշտ։ 

«Այսօրվա ստվերային դաշտի մեծ մասը գոյացել է այն պատճառով, որ բիզնեսմենները գործում են անհնար օրենսդրական դաշտում։ Օրինակ՝ գյուղոլորտում ավելացված արժեքի հարկը 20 տոկոս է, ինչը նշանակում է, որ որեւէ մեկը հնարավորություն չունի օրինական դաշտում մեծ գյուղատնտեսությամբ զբաղվելու։ Պետք է օրենքը փոխել, որ մարդիկ վճարեն հարկերը, այն հարկերը, որոնք տրամաբանական են այսօրվա իրականության մեջ»,- նշեց նա։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular