ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան կմասնակցի «նախիջևանյան միջանցքի» հարցով բանակցություններին. մանրամասներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
youtvnews.com-ը գրում է, որ տարբեր աղբյուրների տեղեկատվության թուրքական կողմը նախատեսում է մասնակցել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև «նախիջևանյան միջանցքի» շուրջ ամենակարևոր բանակցություններին, որոնք տեղի կունենան Մոսկվայում:
Այդ տեղեկությունը հաստատել են Ստամբուլից բանակցություններին մոտ կանգնած Wargonzo հեռագրային ալիքի աղբյուրները:
 
Ըստ մեկ այլ աղբյուրի` Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայությունների մակարդակով հենց Մեղրիի տրանսպորտային միջանցքի կազմակերպման հարցերի շուրջ խորհրդակցությունների նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ բուռն ընթացքի մեջ են:
 
Հատուկ ծառայությունների ներկայացուցիչների նախնական հանդիպումը պետք է տեղի ունենա Բաքվում: Հարկ է նշել այն կարևոր փաստը, որ ոչ թե դիվանագետներն են ուղարկվում այդ հարցը քննարկելու, այլ հատուկ ծառայությունների աշխատակիցները: Եվ ամենայն հավանականությամբ ամենաբարձր մակարդակի աշխատակիցները:
Երևանի աղբյուրները մասամբ հաստատում են այդ տեղեկությունը: Ադրբեջանից և Ռուսաստանից այդ փաստը հաստատող տվյալներ առայժմ չկան: Շարունակենք հետևել իրադարձություններին։
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular