ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծառուկյանը ցնցում է քաղաքական դաշտը...

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում ամիսներ առաջ սկիզբ առած փոփոխություններն ու տեկտոնական տեղաշարժերը հետզհետե շատ ավելի շոշափելի են դառնում ու խոստանում աննախադեպ դառնալ ժամանակակից Հայաստանի քաղաքական պատմության մեջ. տեղի են ունենում պրոցեսներ, որոնք շատ ավելի խորքային են, քան կարող է թվալ առաջին հայացքից: Բանն այն է, որ այլևս բոլորի համար ակնհայտ է դարձել ու գործնականորեն ապացուցվել, որ այն կերպը, որով բնորոշվում էր երկար տարիներ ներքաղաքական դաշտը, երբ կուսակցությունները վերածվել էին կատարյալ բուտաֆորիայի՝ ծառայեցվելով բացառապես սրա-նրա անձնական շահերին ու ամբիցիաների բավարարմանը, իրեն սպառել է. Հայաստանում չես գտնի գեթ մեկ կուսակցություն, որն այսօր կարողանա պարզ ճակատով ներկայանա ժողովրդին: Սա իրողություն է, որը սկսել են գիտակցել նույնիսկ կուսակցությունների ղեկավարներն ու քաղաքական ուժերի առջնորդները, որոնք, խուճապահար վերահաս փոփոխություններից, սկսել են իրար խառնվել:

Իսկ վերահաս փոփոխությունները, որոնք այսպես թե այնպես տեղի են ունենալու, մեծապես պայմանավորված են լինելու նաև Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադարձով, ակտիվացումով, որին շուտով ականատես է դառնալու հայաստանյան հանրությունը: Թե հատկապես ինչն է պատճառը,որ քաղաքական դաշտում սիրված գործչի ակտիվացումն այսքան մեծ թոհուբոհի պատճառ է դարձել, կռահելն այնքան էլ դշժվար չէ. ինչպես կյանքում, այնպես էլ քաղաքականության մեջ, ոչ միշտ է այնպես պատահում, որ լավը, դրականը արժանանում է բացարձակ ու համատարած գնահատանքի. որպես կանոն՝ նախանձողներ, ատամներ կռճտացողներ ևս այդ ընթացքում հասցնում են ի հայտ գալ, որոնք, դրդված անհաղթահարելի նախանձից, քաղաքական իմպոտենտությունից ու բնածին չարությունից, փորձում են յուրատեսակ հակաքարոզչություն իրականացնել ընդդեմ բարու, դրականի ու հզորի: Ու հիմա մի շարք քաղաքական ուժեր ներկայացնող դեմքեր, ինչպիսին ասենք նույն Զարուհի Փոստանջյանն է, ով իր վերջին հարցազրույցներից մեկում բավական բացասաբար էր արտահայտվել Ծառուկյանի ակտիվացման վերաբերյալ, ակնհայտ մտավախություն ունեն, որ վերջինիս ակտիվացումը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ կուսակցությունների չունեցած ժողովրդական վարկանիշի վրա, ու հասարակությունը, տառացիորեն զզված խամաճիկային միավորներից, դառնա դեպի Ծառուկյանն ու խորհրդարանական ընտրությունների շեմին ձեռնունայն թողնի սեփական հանապազօրյա հացը խաբեությամբ վաստակելուն սովոր կուսակցություններին ու դրանց շեֆերին:

Իսկ քաղաքական դաշտի այսօրինակ սնանկության պատճառն, ինչ խոսք, կուսակցությունների՝ իրեն վաղուց սպառած գործելաոճն է, երբ բացի ճղճղան ելույթներից, իշխանություններին անիմաստ հայհոյելուց, վերջիններիս հետ գաղտնի գործարքների մեջ մտնելուց, կուսակցություններն ու դրանց դեմքերը ուրիշ ոչնչով չեն կարողանում աչքի ընկնել:
Մարդիկ, պարզապես, հոգնել են կեղծ խոստումներով կերակրվելուց ու գրկաբաց սպասում են մեկին, ով անիմաստ ու դատարկ խոսքեր շռայլելու փոխարեն վերջապես վճռակամություն կցուցաբերի՝ ռեալ գործեր ձեռնարկելու, սայլը տեղից շարժելու ու ապացուցելու, որ քաղաքականությունը ոչ թե ստի արվեստ է,այլ՝ ամեն հնարավորի. ժողովուրդն այլև գտել է իր հերոսին ու պատրաստ է գնալ նրա հետևից...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular