ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Սարգսյանի մոտ հիվանդությունը բարդ ընթացք ունի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու պատճառով մեկուսացման մեջ գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մոտ հիվանդությունը բարդ ընթացք ունի, առկա են այդ վիճակին բնորոշ ախտանիշներ: Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ տեղեկությունը հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։

Տեղեկացվում է, որ նախագահ Սարգսյանը բժիշկների հսկողության տակ շարունակում է բուժման գործընթացը։

«Միաժամանակ, ելնելով առողջական վիճակից, նախագահը հնարավորության սահմաններում աշխատում է և ժամանակավորապես շարունակելու է աշխատել հեռավար ռեժիմով:

Վիճակի կայունացումից և բժիշկների թույլտվությունից անմիջապես հետո նախագահ Սարգսյանը կվերադառնա Երևան՝ իր պարտականությունների կատարմանը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նախագահականից ևս մեկ անգամ փոխանցում են նախագահի և տիկին Նունե Սարգսյանի շնորհակալությունն՝ առողջության մաղթանքների և զորակցության խոսքերի համար:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular